478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Լոռու մարզում գրանցված մարդկանց զանգվածային վարակումը Երևանում չի կրկնվի. քաղաքապետարան
17:04
03 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Լոռու մարզում գրանցված աղեստամոքսային ինֆեկցիայով մարդկանց վարակումը Երևանում չի կրկնվի, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը։

«Երևանի բնակիչները կարող են հանգիստ լինել։ Քաղաքային իշխանությունները անում են հնարավոր ամեն ինչ, և  մենք վստահ ենք, որ նման դեպքեր Երևանում չեն գրանցվի»,- ասաց նա։

Ըստ նրա, խնդիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, աշխատանք է տարվում պետական Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և «Երևան-ջուր» ընկերության հետ, քաղաքային իշխանությունները մշտապես տեղեկատվություն են ստանում ստեղծված իրավիճակի մասին։

Սողոյանը նշեց, որ մի քանի տարի առաջ Երևանի Արաբկիր համայնքում գրանցվել են խմելու ջրից թունավորման դեպքեր, բայց տուժածների թիվն այնքան մեծ չէր, ինչքան Լոռու մարզում։

Վարակման առաջին դեպքը Լոռու մարզում գրանցվեց հոկտեմբերի 18-ին։ Հոկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում աղեստամոքսային ինֆեկցիայի հատկանիշներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի 341 բնակիչ։Բնակիչների զանգվածային վարակի պատճառն անորակ ջուրն է եղել:

Նոյեմբերի 1-ի դրությամբ, Վանաձոր և Ալավերդի քաղաքների ինֆեկցիոն հիվանմդանոցներում բուժօգնություն է ստացել 29 հիվանդ։
 
Վարակման փաստով քրեական գործ է հարուցվել 277-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկանց զանգվածային հիվանդացություն կամ թունավորում)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: