478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ կաշխատեն Կովկասում իրավիճակն առողջացնելու ուղղությամբ
10:45
03 Նոյեմբերի 2008

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են համատեղ աշխատել Կովկասում իրավիճակն առողջացնելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարել են ԱԳ նախարարներին շարունակել աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, կառուցվածքայնության մթնոլորտում առարկայորեն և բովանդակալի կերպով քննարկելով ղարաբաղյան հակամարտության իրավիճակն ու հեռանկարները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քաղաքական միջոցներով շարունակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի երկխոսությունը՝ հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանն ու տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման ապահովմանը՝ հակամարտության քաղաքական կարգավորման միջոցով», - ասվում է եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հռչակագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հռչակագիրը նախատեսում է հակամարտության կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի ու դրանց շրջանակում ընդունված որոշումների և փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և բազմակողմանի համագործակցության համար։ Բանակցություններից հետո հռչակագիրն ընթերցել է Դմիտրի Մեդվեդևը։

Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են, որ խաղաղ կարգավորումն ուղեկցվի իրավաբանորեն պարտադրվող միջազգային երաշխիքներով և հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդության ջանքերի շարունակության կարևորությունը՝ հաշվի առնելով 2009 թ.-ի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած կողմերի հանդիպումը։

Նախագահների կարծիքով, հետագա բանավեճն անհրաժեշտ է քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների  հետագա մշակման նպատակով։

Պոդմոսկովյեում գտնվող Մայնդորֆ ամրոցում անցկացվող բանակցությունները շարունակվել են եռակողմ ձևաչափում ավելի քան մեկ ժամ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: