482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային օպերային աստղ Պաատա Բուրչուլաձեն նոյեմբերի մեկին Երևանում հանդես կգա միակ համերգով
18:02
31 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օպերային բեմի համաշխարհային աստղ, հռչակավոր վրացի բաս Պաատա Բուրչուլաձեն նոյեմբերի 1-ին միակ համերգը կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան»  մեծ համերգասրահում՝ կատարելով արիաներ Ջուզեպպե Վերդիի և Մոդեստ Մուսորգսկու օպերաներից։

Բուրչուլաձեն արդեն երկրորդ անգամ է ժամանում Երևան։ «Ինձ համար շատ հաճելի է կրկին լինել այստեղ, քսան տարի առաջ ես կրկին ելույթ եմ ունեցել հայկական լսարանի առջև»,- ուրբաթ հայտնեց նա մամուլի ասուլիսում։

«Հայաստանի հետ ինձ շատ բան է կապում, այստեղ ես շատ ընկերներ ունեմ, որոնց  հետ երգում եմ տարբեր բեմերում»,- ասաց երգիչը։

Հայ ընկերների թվում Բուրչուլաձեն նշեց օպերային երգիչներ Հասմիկ Պապյանին և Բարսեղ Թումանյանին։

Վրացի երգիչը պատմեց լրագրողներին, որ սերն օպերայի նկատմամբ ծնվել է նրա մոտ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի կատարման ազդեցության տակ։

«Ես այն ժամանակ 5-6 տարեկան էի, մայրս ինձ բացօթյա համերգի տարավ Եսենտուկիում։ Դա Գոհար Գասպարյանի համերգն էր, մինչ այդ ես երբեք չէի լսել օպերա»,- պատմեց նա։

Խոսելով տարբեր երկրների ունկնդիրների առանձնահատկությունների մասին՝ Բուրչուլաձեն նշեց, որ «երգիչը ստիպված է լինում հարմարվել լսարանին»։

Այսպես, երգչի խոսքերով, գերմանական հանդիսատեսը շատ քմահաճ է, հետևում է ամեն ինչին, Ռուսաստանում, օրինակ, լսարանի համար կարևոր է կերպարը, իսկ Լատինական Ամերիկայում, Բուրչալաձեի խոսքերով, «ստիպված ես լինում պատռել հագուստդ»։

«Դե, մեր հանդիսապեսը կովկասյան է, վաղը ոչինչ հարկավոր չէ պատռել»,- ասաց

Վրացի երգիչը նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, որը նվագակցելու է նրան, պրոֆեսիոնալիզմը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Բուրչուլաձեն ավելացրեց, որ իր երաժշտական նախընտրությունների թվում է ռուսական, իտալական և ֆրանսիական երգացանկը։

«Իմ սիրած դերը Բորիս Գոդունովն է, բացի  այդ ես կատարել եմ Վերդիի բոլոր գործերը, իսկ ահա գերմանական երգացանկն ինձ մոտ չի ստացվում»,- ասաց նա՝ հավելելով, որ գերմաներենը չի հարմարվում իր բասին։

Եվ, չնայած դրան, երգչի խոսքերով, տարբեր երկրների թվում իրեն մոտ է Գերմանիան։

Բուրչուլաձեն լրագրողներին ներկայացրեց իր հետագա պլանները։ Երևանի հյուրախաղերից հետո երգիչը կմեկնի Պալերմո, այնուհետև՝ Բեռլին, իսկ 2009թ. հունվարին ելույթ կունենա Լոնդոնում։

Պաատա Բուրչուլաձեն, ում համարում են արդի հզորագույն բասերից մեկը, ծնվել է Վրաստանում` 1955-ին: Վոկալ կրթությունը ստացել է Թբիլիսիի կոնսերվատորիայում Օլիմպի Խելաշվիլիի ղեկավարությամբ: Միլանի Teatro alla Scala-ում մասնակցել է Ջուլիետա Սիմոնատոյի և Էդոարդո  Մյուլլերի վարպետության դասընթացներին:

1981-ին Բուսետոյի (Իտալիա) Voci Verdiane մրցույթի հաղթող է, Չայկովսկու անվ. մրցույթի (1982) և  International Luciano Pavarotti Competition-ի (1985) Առաջին մրցանակակիրը : Աշխարհի լավագույն օպերային թատրոններում նա կատարել է բասի առաջատար դերերգերը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: