480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմբանկը» պետք է արդյունավետ օգտագործի հայկական բանկային դաշտի ներուժը. վարչապետ
16:41
31 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եթե «Գազպրոմբանկը» ձգտում է Հայաստանի բանկային մրցակցային դաշտում առաջատար դիրքեր զբաղեցնել, ապա պետք է գործի արագ  և արդյունավետ օգտագործի ունեցած ներուժը, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայկական «Առէքսիմբանկի» և «Գազպրոմբանկի» (Առէքսիմբանկի սեփականատեր) ղեկավարության հետ հանդիպման ընթացքում։

«ՌԴ-ի համեմատ ՀՀ ֆինանսական հատվածը թեև փոքր, բայցև շատ ուժեղ և կայուն է»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Սարգսյանի խոսքերը ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը ներկա էին  «Գազպրոմբանկի» գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Կազնաչեևը, «Առէքսիմբանկի» խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը և գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:

Վարչապետը շնորհավորեց «Առէկսիմբանկին»՝ 10-ամյակի կապակցությամբ, մաղթեց հաջողություններ և «Գազպրոմբանկի» հետ նախատեսած հավակնոտ ծրագրերի շուտափույթ իրականացում:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին ներկայացվել է «Առէկսիմբանկի», իբրև ՀՀ կայուն զարգացող ֆինանսական կառույցներից մեկի, առաջիկա ծրագրերն ու «Գազպրոմբանկի» հետ համագործակցության արդյունքում նախատեսվող զարգացման հեռանկարները:

Տիգրան Սարգսյանն առաջարկեց այդ ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի ֆինանսավորմանը՝ այդ շուկան համարելով հեռանկարային:

Խոսելով այսօր աշխարհում նկատվող այն միտումների մասին, որ ստեղծված իրավիճակում բոլորը մտահոգված են իրենց միջոցներն ավելի կայուն տեղում ներդնելով, վարչապետն ընդգծեց, որ Հայաստանն այն  տեղն է, որտեղ այսօր կարելի է վստահորեն ներդրումներ կատարել:

«Առէկսիմբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ. օգոստոսին։ Բանկը սպառողական վարկավորման և առանց հաշվի բացման ֆիզիկական անձանց փոխանցումների ոլորտում առաջատարն է, ունի 10 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում։ Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարման համակարգերի հիմնական անդամներից է։

2008թ. սեպտեմբերից բանկի 100 տոկոսանոց սեփականատերը ռուսական Գազպրոմբանկն է, որը Ռայֆայզենբանկից գնել է 5,85 տոկոսը։ 2007 թվականի նոյեմբերի 29-ին, ստանալով ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը, Գազպրոմբանկը ձեռք էր բերել հայկական «Առեքսիմբանկի» բաժնետոմսերի 80 տոկոսը։

Գազպրոմբանկն իր հիմնական ցուցանիշներով Ռուսաստանի խոշոր բանկերի եռյակում է։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշոր բանկերի ցանկում գրավում է երրորդ տեղը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։