482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում առաջին անգամ մեկնարկում է EXPO-RUSSIA արդյունաբերական ցուցահանդեսը
14:12
31 Հոկտեմբերի 2008

Երևանում ուրբաթ առաջին անգամ մեկնարկեց «EXPO-RUSSIA» արդյունաբերական ցուցահանդեսը, որը Մերձավոր Արևելքում խոշորագույն ռուսական ցուցահանդեսային միջոցառումն է։

Երևանում անցկացվող ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի Գրուպ» հայկական կոնցեռնը։

Բացման արարողության ժամանակ Ռուսաստանի ԱԱՊ-ի ցուցահանդեսների և տոնավաճառների դեպարտամենտի տնօրեն Իգոր Կորոտինն ընթերցեց ՌԴ ԱԱՊ-ի նախագահ Եվգենի Պրիմակովի ողջույնի խոսքը։

«Երևանում ռուսական ցուցադրության և «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցության հեռանկարներ» կոնֆերանսի բացումը լավագույնս  արտացոլում է վերջին ժամանակներս ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերություններում տեղի ունեցած դրական գործընթացները, նոր հնարավորություններ է բացում գործարար կապերի խորացման համար», - ասվում է Պրիմակովի ուղերձում։

ՌԴ ԱԱՊ-ի նախագահը կարծում է, որ ցուցահանդեսի աշխատանքը կծառայի Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ գործարար կապերի և փոխհարաբերությունների խորացմանը։

Միջոցառման համակազմակերպիչ, «Մուլտի-Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսի անցկացումը կրկին հաստատում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բազմամյա բարեկամությունը։ «Չնայած Հայաստանը փոքր երկիր է, սակայն այն վստահելի գործընկեր է քաղաքականության և տնտեսության մեջ», - ընդգծեց Ծառուկյանը։

Ցուցահանդեսը, որը կտևի մինչև նոյեմբերի 2-ը, կազմակերպված է մի քանի թեմատիկ բաժիններով, այդ թվում՝ մեքենաշինություն, շինարարություն, տրանսպորտ, լեռնարդյունաբերություն, արդյունաբերություն, էներգետիկա,  հեռահաղորդակցություն, բժշկություն և առողջապահություն, գյուղատնտեսություն և պարեն, նորարարութություններ և ներդրումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, քիմիական արդյունաբերություն, կրթություն, ոսկերչական արվեստ։ «Expo-Russia»-ին մասնակցում է Ռուսաստանի տարբեր քաղաքների ավելի քան 50 ռուսական ընկերություն։

Բացի թեմատիկ ցուցահանդեսից, ծրագրված է նաև «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցության հեռանկարներ» կոնֆերանսի անցկացումը։

«Expo-Russia»-ն տեղի կունենա ՌԴ ԱԳՆ-ի, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի հանրապետությունում ՌԴ դեսպանատան, ՌԴ-ում Հայաստանի հանրապետության դեսպանատան, Հայաստանում Ռոսզարուբեժցենտրի ներկայացուցչության, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության, Խաղաղության հիմնադրամների միջազգային ասոցիացիայի, ՌԴ կրթության և գիտության նախարարությանը կից Կրթության դաշնային գործակալության, Ռուսաստանի մեքենաշինարարների միության, Ռուսական բանկերի ասոցիացիայի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Զարգացման հայկական գործակալության անմիջական աջակցությամբ։

Տեղեկատվական հովանավորների թվում են «Նովոստի-Արմենիա», «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունները, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։