482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը զգալի առաջընթացի է հասել բնակչությանը շարունակական ջրի արդյունավետ մատակարարման գործում. ՀԲ
13:15
31 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հասել է զգալի առաջընթացի բնակչությանն ապահով և շարունակական ջրի արդյունավետ մատակարարման գործում։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, այս մասին ասվում է համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար Հայաստանին 20 մլն ԱՄՆ դոլար վարկի տրամադրման մասին ՀԲ Տնօրենների խորհրդի՝ նախօրեին ընդունված որոշման մեջ։

Միջոցները կուղղվեն «Հայջրմուղկոյուղու» ղեկավարման ամրապնդմանը, ընկերության ֆինանսական և կառուցվածքային հնարավորությունների զարգացման մեջ ներդրումներին, ինչպես նաև կառավարման մասին պայմանագրի երկարացման հարցին։

«Ջրի կառավարման ոլորտի բարեփոխումների արդյունքում (որոնց իրականացմանն օժանդակություն է ցուցաբերվել Բանկի կողմից ֆինանսավորվող Համայնքային զարգացման, Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման և Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերի շրջանակներում) բարելավվել է ջրամատակարարումը, ջրի որակը և ջրմուղկոյուղու ընկերությունների ֆինանսական կենսունակությունը», - ասվում է տեղեկատվության մեջ։

Մասնավորապես ՀԲ-ի տվյալներով, խմելու ջրի միջին կշռված օրական ժամերի քանակը 2008 թ-ին հասել է 12.2 ժամի, համեմատած  2004 թ-ի 6 ժամի հետ, զգալիորեն բարելավվել է «Հայջրմուղկոյուղու» կառուցվածքային և ֆինանսական գործունեությունը։

2004 թ.-ից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարողն է «Սաուր» ֆրանսիական ընկերությունը ("SAUR" S.A.)։ Ընկերությունը սպասարկում է Հայաստանի ավելի քան 300 համայնքների բնակչության շուրջ 33 տոկոսին, որոնցից 54 տոկոսը քաղաքայինն է։

Հայաստանը միացել է Համաշխարհային բանկին 1992 թ.-ին, իսկ Զարգացման միջազգային ասոցիացիային՝ 1993 թ.-ին։ Այսօրվա դրությամբ 49 ծրագրերով պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: