486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի Խորհուրդը կշարունակի փոխգործակցել Հայաստանի գլխավոր դատախազության հետ
11:05
31 Հոկտեմբերի 2008

Հայաստանի գլխավոր դատախազության և Եվրոպայի Խորհրդի միջև փոխգործակցությունը մի շարք ծրագրերի շուրջ շարունակվելու է, նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Զեհեն նշել է, որ Եվրախորհրդի համար ՀՀ դատախազությունը համարվում  է համագործակցության հիմնական գործընկերներից մեկը։

Հանդիպման ընթացքում Հովսեփյանը հույս է հայտնել, որ Զեհեի պաշտոնավարման ժամանակ կշարունակվեն նախկինում ձևավորված համագործակցության  լավ ավանդույթները։ Գլխավոր դատախազը նախանշել է նաև համագործակցությունը զարգացնելու նոր ուղղությունները։

Կողմերը քննարկել են դատաիրավական բարեփոխումներին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի թիվ 1609 և 1620 բանաձևերի կատարման ընթացքին, դատախազություն-ԱԺ ժամանակավոր հանձնաժողով-փաստահավաք խումբ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մարտի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 16-ին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների շրջանակներում։ Բանաձևն ընդունվել է ապրիլին մարտի 1-ին՝ ընդդիմության կողմից անցկացված հանրահավաքից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և բարդ քաղաքական իրավիճակի կապակցությամբ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել մարտի 1-2 դեպքերի փաստահավաք գործունեություն իրականացնելու համար փորձագետների խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման մասին։ Խումբը բաղկացած կլինի հինգ անդամից: Դրա կազմում ընդգրկված կլինեն երկու մարդ իշխող քաղաքական կոալիցիայից, մեկական՝ «Ժառանգություն» կուսակցությունից և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժից և մեկ անդամ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: 

ՀՀ գլխավոր դատախազն ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանում զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը և բարձր է գնահատել փաստահավաք խմբի կազմավորումը:

«Փաստահավաք խմբի գործունեությունը ձեռնտու է նախևառաջ դատախազությանը», -  վստահեցրել է Հովսեփյանը՝ նշելով, որ դատախազությունը միմիայն շնորհակալ կլինի, եթե փաստահավաք խմբին հաջողվի ձեռք բերել նոր փաստեր, որոնք կնպաստեն գրանցված մահվան 10 դեպքերի, շուրջ 250 անձանց մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքների պարզաբանմանն ու մեղավորների բացահայտմանը, ոստիկանների գործողությունների օրինականությանն ու համաչափությանը գնահատական տալուն, տեղի ունեցած անկարգությունների բոլոր մասնակիցների՝ կատարողների, դրդողների, օժանդակողների և կազմակերպիչների հայտնաբերմանը:

Հովսեփյանը տեղեկացրել է, որ նախաքննության 6 ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 89 քրեական գործ՝ 104 անձի վերաբերյալ։ Դրանցից այսօր դատաքննության փուլում է շուրջ 10 քրեական գործ. մնացած քրեական գործերով արդեն իսկ կայացվել են դատական ակտեր:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ ներկայում նախնական կալանքի տակ է գտնվում 7 անձ, որոնց մասով  նախաքննությունն ավարտվել է սեպտեմբերի 5-ին։ Սեպտեմբերի 10-ից նրանց և նրանց պաշտպաններին հնարավորություն է տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին: Հովսեփյանը նշել է, որ անցած 50 օրերի ընթացքում քրեական գործի նյութերին ծանոթանալն ավարտել է միայն մեկ մեղադրյալ:

Անթույլատրելի համարելով  քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար անձի նկատմամբ հետապնդում իրականացնելը՝ ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ որոշ ուժերի կողմից փորձ է արվում քաղաքական գործունեության շղարշով քողարկել քրեական հանցագործությունները:

«Անձին չի կարելի պատասխանատվության ենթարկել քաղաքական գործունեության համար, բայց սա չի նշանակում, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել քրեորեն հետապնդելի արարք կատարելու համար», - նշել է դատախազը։

Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո հայկական արմատական ընդդիմությունը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների ու բախումների՝ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի արդյունքում մահացավ տասը և վիրավորվեց ավելի քան 200 հոգի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: