480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ողջունում է «Ernst and Young» աուդիտորական ընկերության գործունեության ակտիվացումը հանրապետությունում
20:08
30 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը «Ernst and Young» աուդիտորական ընկերության՝ տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Թյորլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ողջունել է ընկերության գործունեության ակտիվացումը հանրապետությունում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը նշել է կազմակերպության բարձր հեղինակությունը, դերը և մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկերի, իրավունքի և խորհրդատվության ոլորտներում:

«Այս բնագավառները  Հայաստանում դեռևս բավարար չափով զարգացած չեն: Կառավարությունը վերջին տարիներին ձեռնամուխ է եղել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների լայնածավալ բարեփոխումներին և ունի օգնության կարիք»,- ասել է նախագահը։

«Ernst and Young» ընկերությունը հայկական շուկայում աշխատում է արդեն 10 տարի և մտադիր է ընդլայնել իր գործունեությունը։

Նշելով, որ Հայաստանում գործում են մասնագիտացված աուդիտորական ծառայություններ մատուցող միջազգային ճանաչում ունեցող այլ ընկերություններ ևս, երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ  ակտիվ գործունեությունը կնպաստի  այս ոլորտների զարգացմանը, մասնավորապես` մրցակցության միջավայրի ստեղծմանը, միջազգային փորձի տարածմանը և գործող տեղական կազմակերպությունների աշխատանքի որակի բարձրացմանը:

«Ernst and Young» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Թյորլին Հայաստանում գործունեությունն ընդլայնելու որոշումը պայմանավորել է երկրի տնտեսության և շուկայի աճով, միջազգային ինտեգրման զարգացմամբ:

Նա նշել է, որ պատրաստ են իրենց կողմից տրամադրվող ծառայությունների լայն համալիրի շրջանակում աջակցություն ցուցաբերել Հայաստանի աճող բիզնես-հանրությանը։

«Ernst and Young» ընկերությունը համաշխարհային առաջատար է աուդիտորական, հարկային և իրավական, գործարքային և խորհրդատվական ծառայությունների շուկայում։ Աշխարհի տարբեր երկրներում գտնվող ընկերության գրասենյակներում աշխատում են  շուրջ 135 հազար աշխատակիցներ, ովքեր աուդիտարական և խորհրդատվական համալիր ծառայություններ են մատուցում։

1996 թ.-ից ի վեր, «Ernst and Young» ընկերության մասնագետները աջակցություն են ցույց տալիս ԱՊՀ երկրների ընկերություններին IPO գործընթացում 27,8 մլրդ դոլար գումարի կապիտալ ներգրավելու գործում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։