487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան չի կարող որպես միջնորդ հանդես գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
20:03
30 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, կարծում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդ լինելու Թուրքիայի ցանկությունը ենթադրում է, որ Թուրքիան պետք է չեզոք կողմ լինի հակամարտության լուծման գործում, սակայն այսօրվա դրությամբ Թուրքիան այդպիսին չէ»,- ասաց Սաֆրաստյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։  

Նրա կարծիքով, հաշվի առնելով տվյալ հանգամանքը, Հայաստանը օրինաչափորեն մերժում է Թուրքիայի միջնորդությունը։ 

Սաֆրաստյանի խոսքերով, Թուրքիայի հաշվարկները հիմնվում են այն բանի վրա, որ Հայաստանի հետ երկխոսություն զարգացնելով, ինքը կարող է երկխոսության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության լուծման գործում ավելի շատ ներգրավվելու հնարավորություն ստանալ։

Արևելագետը կարծում է, որ Թուրքիան նախանձով է վերաբերվում նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին Ռուսաստանի նախաձեռնությանը, քանի որ կարծում է, որ առաջինը Հայաստանի հետ երկխոսություն սկսելով, հենց ինքը պետք է շարունակի միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։  

Ըստ Սաֆրաստյանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ լինելու համար Թուրքիան պետք է հրաժարվի Հայաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունից, համաձայնի Հայաստանի հետ նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բաց անի սահմանները, ճանաչի և դատապարտի 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի ցեղասպանությունը, հրաժարվի Ադրբեջանին միակողմանիորեն օժանդակելուց։   

Սակայն, նրա կարծիքով, Թուրքիայի համար դժվար կլինի հրաժարվել Հայաստանի նկատմամբ դեռևս 90-ականներից սկսած քաղաքականությունից։ «Թուրքիան կփորձի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որպես հաղթաթուղթ օգտագործել Հայաստանի կողմից մեծ զիջումներ ստանալու դեպքում, քանի որ Թուրքիան վստահ է, որ իր հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը ձեռնտու է Հայաստանին»,- ասաց Սաֆրաստյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: