480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ համագործակցության հարցեր Է քննարկել
11:55
30 Հոկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի մասնաճյուղերի տնօրեն Մայքլ Դեյվին (Mike Davey), «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել  Հայաստանում  բանկի   գործունեությունը և իրականացվող ծրագրերի շուրջ  համագործակցությունը, որը վերջին տարիներին զարգացման  լավ տեմպեր  է արձանագրել։

Որպես ընդլայնվող փոխգործակցության օրինակ ՀՀ վարչապետը նշել է Եվրոբանկի կողմից հայաստանյան «Արարատբանկի» բաժնետոմսերի որոշակի բաժնեմասի ձեռքբերման փաստը։ ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է այդ փաստը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը  պատրաստ է  հնարավորինս  աջակցել  բանկի գործունեությանը Հայաստանում:

ՎԶԵԲ-ի կողմից 7 մլն դոլարով հայկական «Արարատբանկի» 25%+1 բաժնետոմսերի գնման մասին համաձայնագիրը ստորագրվել է չորեքշաբթի Երևանում։ Գործարքի վերջնական ձևակերպման և վճարման գործընթացը կավարտվի մեկ ամսվա ընթացքում։ Գործարքի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալը կհասնի 24 մլն դոլարի՝ ներկայիս 13 մլն դոլարի փոխարեն, իսկ երեք տարվա ընթացքում բանկի կապիտալը կհասնի 50 մլն դոլարի։

Դեյվին իր հերթին նշել է, որ այս գործարքն արտացոլում է Եվրոբանկի վստահությունը Հայաստանի  բանկային համակարգի  նկատմամբ՝ ավելացնելով, որ հայաստանյան 4 բանկերում Եվրոբանկն արդեն  ունի ներդրումներ, իսկ ընդհանուր առմամբ, 8 բանկերի հետ կա հաստատված համագործակցություն:

Դեյվին նաև տեղեկացրել է, որ այժմ բանկն աշխատում է  Հայաստանի  հետ առաջիկա  երեք  տարիների համագործակցության ռազմավարության  մշակման ուղղությամբ։ Նրա խոսքերով, փաստաթուղթը կքննարկվի հաջորդ տարվա հունվարին՝ ՎԶԵԲ տնօրենների խորհրդի նիստին։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի վրա  ֆինանսական ճգնաժամի  հնարավոր ազդեցության կանխարգելման  ուղղությամբ  աշխատանքներին:

Միաժամանակ Դեյվին նշել է, որ Բանկի տնօրենների խորհուրդը մտահոգված է ֆինանսական  ճգնաժամի ազդեցությամբ այն  երկրների վրա, որտեղ  ՎԶԵԲ-ն աշխատում է:

Այս կապակցությամբ վարչապետն ընդգծել է հատկապես  փոքր ու միջին  ձեռնարկատիրության ֆինանսավորման  զգալի  ավելացման կարևորությունը։ Նա նշել է, որ հայաստանյան շուկան, այդ տեսանկյունից, մասնագիտորեն ուսումնասիրված է և հաշվարկված, թե առնվազն երեք տարվա ընթացքում շուկան որքան միջոցներ է ի վիճակի կլանելու:

Դեյվին պատրաստակամություն է  հայտնել  աշխատել  այն ուղղությամբ, որտեղ ՀՀ կառավարությունը հետաքրքրված  կլինի և իր հերթին  կարևորել է ՓՄՁ ոլորտն  ուշադրության կենտրոնում պահելու  առաջարկը։ Նա նշել է, որ ՀՀ-ի հետ բանկի համագործակցության նոր  ռազմավարության նախագծում  ևս հիշյալ ոլորտի  և բանկային համակարգի  հետ աշխատանքի շարունակականությունը կարևորված է:

Դեյվին նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերին նախատեսվում է Եվրոբանկի առաքելության  այցը Հայաստան` ռազմավարության  վերաբերյալ  քննարկումների նպատակով: Նա հույս է հայտնել, որ  համատեղ  քննարկումների  և համագործակցության  արդյունքում Եվրոբանկի հետ Հայաստանի հետագա հաջող գործակցությունը, իրագործվող  ծրագրերի արդյունավետությունը երաշխավորված կլինի:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: