484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Նոյեմբերի 18-ին Երևանում ռուսական մշակութային կենտրոն կբացվի
19:19
29 Հոկտեմբերի 2008

Ռուսական մշակութային կենտրոնի բացման արարողությունը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 18-ին, ասաց Ռուս հայրենակիցների համաշխարհային վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, «ՕԴԱ-Լուչ» ՀԿ նախագահ Ալեքսանդր Սերովը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի ռուսական համայնքը շուրջ 10 հազար մարդ է կազմում։

«Ռուսական մշակութային կենտրոնը Երևանում մեր երկրորդ տունը կդառնա»,- ասաց Սերովը չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Այս կապակցությամբ նա նշեց, որ ռուսական համայնքի հասարակական կազմակերպությունները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ղեկավարությամբ բավականին բազմազան աշխատանք են տանում հայրենակիցների հետ. հիմնական ուղղություններն են՝ հայրենակիցների իրավունքների իրավաբանական պաշտպանությունը, երեխաների հանգստի կազմակերպումը և վետերանների բուժումը։  

«Համեմատաբար նոր ուղղություն է արտասահմանում ապրող հայրենակիցների կամավոր Ռուսաստան տեղափոխմանն աջակցելու պետական ծրագրի իրականցումը»,- ասաց նա։

Սերովի խոսքերով, Հայաստանում ռուս հայրենակիցների հումանիտար աջակցության շրջանակներում իրականացվում է ուսումնական և մեթոդական գրականության տրամադրում, աջակցություն Երևանի Ստանիսլավսկու անվ. պետական ռուսական դրամատիկական թատրոնին, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բազայի վրա հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների անցկացում, ինչպես նաև նրանց վերապատրաստման ֆինանսավորումը Ռուսաստանում։

«Բացի այդ կազմակերպվում է հայրենակիցների երեխաների կրթությունը ռուսական բուհերում, վեհաժողովների, սեմինարների, կլոր սեղանների, ցուցահանդեսների, համերգների և այլ մշակութային միջոցառումների անցկացում, որոնք կազմակերպվում են նաև Հայաստանի մարզերում»,- պարզաբանեց նա։

Ընդ որում Սերովն ընդգծեց, որ մշակութային միջոցառումների անցկացմանը ակտիվ աջակցություն է ցուցաբերում Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային գործնական կենտրոնը։

Նա նաև պարզաբանեց, որ ամեն տարի ՌԴ դաշնային բյուջեից միջոցներ են հատկացվում արտասահմանում ապրող հայրենակիցներին սատարելու  միջոցառումներ անցկացնելու համար։

«Դա բազմազան ուղղություններ ունեցող լուրջ ֆինանսական աջակցություն է՝ սկսած Ռուսաստանում հայրենակիցների բուժման կազմակերպումից, մինչև տարբեր երկրներում Ռուսաստանի դեսպանատների միջոցով չքավորներին նյութական օգնության տրամադրումը։  

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով, ՌԴ դաշնային բյուջեից Հայաստանում ապրող ռուս հայրենակիցների աջակցության ծրագրերի իրականացման համար ամեն տարի հատկացվում է մի քանի միլիոն ռուբլի։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: