486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Էրնսթ ընդ Յանգ» կազմակերպությունը հայտարարում է Հայաստանում իր նոր գրասենյակի բացման մասին
19:00
29 Հոկտեմբերի 2008

«Էրնսթ ընդ Յանգ» միջազգային կազմակերպությունը, որն առաջատար դիրք է զբաղեցնում մասնագիտացված աուդիտորական ծառայությունների մատուցման  ոլորտում և շուրջ 10 տարի աշխատում է հայկական շուկայում, հայտարարում է Երևանում նոր գրասենյակի բացման մասին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության գրասենյակից։

ԱՊՀ երկրներում «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության ղեկավար Կարլ Յոհանսոնի խոսքերով, հանրապետությունում իր գործունեությունն ընդլայնելու որոշմանը նպաստեցին Հայաստանի աճող շուկան, նրա սերտ կապը Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի և Հնդկաստանի երկրների հետ, ինչպես նաև Հայաստանում այս և աշխարհի այլ երկրներից հաճախորդների առկայության մեծացումը։

«Գործնականում հայկական շուկայում առկա մեր բոլոր հաճախորդները առաջատար դիրքեր են զբաղեցնում համապատասխան արտադրական ճյուղերում և կարևոր ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա»,- ասաց նա։

Յոհանսոնը նշեց, որ այսօր, երբ Հայաստանի տնտեսական զարգացման և աճող մրցակցության արդյունքում բազմաթիվ ընկերություններ կանգնեցին մի շարք մարտահրավերների առջև, «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության առկայությունն էական դեր կխաղա տնտեսության և ձեռնարկատիրության զարգացման գործընթացում։

«Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանի աճող բիզնես-հանրությանը մեր կողմից տրամադրվող ծառայությունների լայն սպեկտրի շրջանակներում՝ մեր միջազգային փորձի հիման վրա»,- ընդգծեց նա։

ԱՊՀ երկրներում «Էրնսթ ընդ Յանգ Գնահատում» ընկերության ղեկավար Հակոբ Սարգսյանի խոսքերով, առաջիկա տարիների ընթացքում ընկերությունը գործունեություն կիրականացնի Հայաստանում՝ օգտագործելով Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի և Հնդկաստանի երկրներում իրենց գրասենյակների աշխատանքային փորձը։

«Մենք արդեն ունենք 15 աշխատակիցներ, որոնցից շատերը վերապատրաստվում են Մոսկվայի մեր գրասենյակում»,- ասաց նա։

«Էրնսթ ընդ Յանգ» ընկերությունը համաշխարհային առաջատարն է աուդիտորական, հարկային և իրավական, գործարքային և խորհրդատվական ծառայությունների շուկայում։ Աշխարհի տարբեր երկրներում գտնվող ընկերության գրասենյակներում աշխատում են  շուրջ 135 հազար աշխատակիցներ, ովքեր աուդիտարական և խորհրդատվական համալիր ծառայություններ են մատուցում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: