484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրի շրջանակներում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 197 մարդ. ՌԴ ԴՄԾ
18:37
29 Հոկտեմբերի 2008

Հայաստանից Ռուսաստան է մեկնել Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ ՌԴ-ում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագրի 96 մասնակից, ընդ որում, նրանց ընտանիքների անդամներին հաշվի առնելով՝ այդ թիվը կազմում է 197 մարդ, հայտարարեց Հայաստանում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Կանդևը։

2006 թվականի հունիսին ՌԴ նախագահի հրամանագրով հաստատվել է Արտերկրում  բնակվող հայրենակիցների Ռուսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիրը։

«Հայաստանից մեկնած ամենաշատ թվով մասնակիցները (75 մասնակից և 158՝ ընտանիքի անդամների հետ միասին) ուղևորվել են Կալինինգրադի շրջան, մյուսները  մեկնել են Կալուգայի, Լիպեցկի, Տամբովի և Տյումենի շրջաններ»,- չորեքշաբթի հայտնեց Կանդևը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Այսօրվա դրությամբ ծրագրի իրականացմանը մասնակցում են Ռուսաստանի 12 շրջաններ: Առաջիկայում պետական ծրագրի շրջանակներում  կհաստատվեն Ռուսաստանի ևս մի քանի շրջաններ։

Կանդևի խոսքերով, Պետծրագրին մասնակցելու հայտերի մոտ կեսին ՌԴ սուբյեկտների գործադիր իշխանության իրավասու մարմինները բացասական եզրակացություն են տալիս։

«Մերժումների հիմնական պատճառները խոսակցական ռուսերենի իմացության  ցածր մակարդակն է, նշված մասնագիտություններով զբաղվածության երկարատև բացակայությունը, ներկայացված որակավորման գործնական հմտություններին և կարողություններին անհամապատասխանությունը, որը հայտնաբերվել է գործատուների կողմից հարցազրույցի ժամանակ, ներկայացվող որակավորումը հաստատող փաստաթղթերի բացակայությունը, դիմողների թոշակային և նախաթոշակային տարիքը, որը խոչընդոտում է աշխատանքի և բնակարանային տեղավորմանը, ինչպես նաև թեկնածուների պահանջների ու տարածաշրջանի հնարավորությունների անհամապատասխանությունը»,- պարզաբանեց նա։

Այդ առումով ՄԴԾ ներկայացուցիչն ասաց, որ մասնակցի ընտանիքում կարող են լինել թոշակառուներ, նրա տարեց ծնողները, ում հետ նա ապրում է։

«Ոչ ոք ընտանիքներ չի կործանելու։ Թոշակառուները, ծրագրի մասնակիցների ընտանիքների անդամները կարող են և մասնակցելու են նրանց հետ այդ ծրագրին»,- ընդգծեց Կանդևը։

Նա նշեց նաև, որ Պետծրագիրը գործում է մինչև 2012թ. և քանի որ այն մշակվել է ծրագրային-նպատակային մեթոդի հիման վրա և նախատեսված է որոշակի արդյունք ստանալու համար, ակնկալվում է, որ այդ ժամանակահատվածում բոլոր ցանկացող հայրենակիցները կտեղափոխվեն Ռուսաստան։

«Պետծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլում նախատեսված է դրա ընթացքի մոնիտորինգ, որի արդյունքների հիման վրա եզրահանգումներ կարվեն դրա արդյունավետության վերաբերյալ և համապատասխան առաջարկներ կմտցվեն այն շարունակելու կամ վաղաժամկետ կատարման մասին»,- պարզաբանեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։