481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն պատրաստ է սատարել Հայաստանին ժողովրդավարական զարգացման ճանապարհին. Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար
16:47
29 Հոկտեմբերի 2008

Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարական զարգացման ճանապարհին, հայտարարեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը։

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել և սատարել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների անցկացման հարցում, մասնավորապես, քննարկվում է դատաիրավական ոլորտում 17 մլն եվրոյի չափով բարեփոխումներ իրականացնելու հարցը»,- ասաց նա չորեքշաբթի Երևանում կայացած «Եվրոպական հարևանության ծրագիրը երկու տարեկան է. առաջընթաց, մարտահրավերներ և ապագա» խորագրով միջազգային կոնֆերանսի ընթացքում։

Ըստ նրա, ԵՄ-ն պատրաստ է ընդլայնել իր ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում՝ նշելով, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերությունների աշխուժացումը։ «Տասը տարի առաջ Հարավային Կովկասը շատ հեռու էր ԵՄ-ից։ Այսօր արդեն ձևավորված են ավելի մոտ հարաբերություններ»,- նշեց Լուցենբերգերը։

Խոսելով ներկայումս Բրյուսելում քննարկվող նոր նախաձեռնության մասին, որը կընդգրկի Արևելյան Եվրոպայի վեց երկիր՝ Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, որոնց մասնակցությունը գտնվում է քննարկման փուլում, ինչպես նաև Հարավային Կովկասի երեք երկրները, դեսպանը նշեց, որ խելամիտ է համարում այդ քայլը։
 
«Այդ ծրագիրը ևս մեկ քայլ կդառնա մեր հարաբերությունների զարգացման ընթացքում, թեև հնարավոր է, որ ենթադրվող մասնակից երկրները մեզանից ավելին էին ակնկալում»,- ավելացրեց նա։

Իր հերթին ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը նույնպես ընդհանուր առմամբ դրական գնահատեց նոր նախաձեռնությունը՝ նշելով արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։

«Խաղը չպետք է սկսվի առանց ակնկալվող արդյունքների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Եվրոպան շատ բան կարող է առաջարկել երկրին «դինամիկ» համագործակցության շրջանակներում։

Գործողությունների ծրագիրը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 14-ին և պաշտոնապես ուժի մեջ է մտել 2007թ. հունվարի մեկից։
 
Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրով նախատեսված գերակայությունների և միջոցառումների ծրագրի իրականացման նպատակով հանրապետությանը որպես դրամաշնորհ կտրամադրվի 100 մլն եվրո։

Գործողությունների ծրագիրը համապարփակ փաստաթուղթ է, որն իր մեջ ներառում է բոլոր ոլորտները՝ սկսած քաղաքականության և ժողովրդավարության հարցերից, մարդու իրավունքներից մինչև բարեփոխումները առևտրի և տնտեսության, կրթության, առողջապահության, գիտության ոլորտներում։ Փաստաթուղթն ընդգրկում է նաև օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, նոր մոտեցումներ տվյալ ոլորտների քաղաքականության մշակման հստակեցման համատեքստում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: