487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Ռուս հայրենակիցների համաշխարհային կոնֆերանսին
14:49
29 Հոկտեմբերի 2008

Հայաստանը կմասնակցի Ռուս հայրենակիցների համաշխարհային կոնֆերանսին, որը կկայանա Մոսկվայում 2008թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը։

«Կոնֆերանսի նպատակն է հայրենակիցների սկզբունքային շահերի և դիրքորոշման համախմբման սահմանումը, որպեսզի այդ շահերը հաշվի առնվեն նրանց բնակության վայր համարվող երկրի՝ սփյուռքի և իշխանության հետ ռուսական պաշտոնական կառույցների աշխատանքում»,- երեքշաբթի հայտարարեց Համաշխարհային կոնֆերանսի հայկական պատվիրակության ղեկավար, «ՕԴԱ-Լուչ» ԲԸ նախագահ Ալեքսանդր Սերովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա նշեց, որ հանդիպումների ընթացքում քննարկվում են տարբեր երկրներում ռուսական համայնքների առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև մշակվում են դրանց լուծման եղանակները։

«Արտերկրում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների համար, դա, ամենից առաջ, այլ երկրների մեր գործընկերների հետ շփման և փորձի փոխանակման հնարավորություն է»,- պարզաբանեց Սերովը։

«Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Յակովենկոյի խոսքերով, կոնֆերանսի ընթացքում ակնկալվում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներ, այդ թվում՝ Արտերկրում հայրենակիցների գործերով կառավարական հանձնաժողովի նախագահ, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև երկրների պատվիրակությունների ղեկավարների և հյուրերի ելույթներ։

«Կոնֆերանսի աշխատանքը կիրականացվի հինգ բաժիններով. «Նոր ասպեկտներ հայրենակիցների հետ աշխատանքում», «Ռուսական մշակութային տարածքը, ռուսաց լեզուն և հայրենակիցները արտերկրում», «Արտերկրի հայրենակիցների աջակցության տարածաշրջանային ծրագրեր», «Արտերկրում բնակվող հայրենակիցների նկատմամբ ՌԴ պետական քաղաքականության մասին» ՌԴ օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» և «Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ ՌԴ կամավոր տեղափոխման աջակցության պետական ծրագրի իրականացումը»,- պարզաբանեց Յակովենկոն՝ հավելելով, որ մտադիր է հանդես գալ «Ռուսները Հայաստանում. խնդիրներ և ակնկալիքներ» զեկույցով։

Իր հերթին, «Հայաստանում ռուս հայրենակիցների աջակցության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Իվան Սեմյոնովը, պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին, ասաց, որ մտադիր է հանդես գալ 1999թ. հաստատված վերոնշյալ օրենքում փոփոխություններ մտցնելու կապակցությամբ, մասնավորապես, ռուս հայրենակիցների կարգավիճակը սահմանելու հարցով։

Ըստ նրա, համաձայն օրենքի, ռուս հայրենակիցներ են համարվում ԽՍՀՄ-ում անկախ ազգությունից և բնակության վայրից ապրած անձինք, սակայն այս դեպքում, նրանք պետք է մտնեն «խորհրդային» և ոչ թե «ռուս» կատեգորիայի մեջ։

«Ես նախատեսում եմ անդրադառնալ այս հարցին, առավել ևս, երբ ՌԴ Պետական դուման պատրաստվում է հստակեցնել այն և համապատասխան լրացումներ մտցնել»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։