478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված հանդիպումը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 2-ին
13:26
29 Հոկտեմբերի 2008

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ հանդիպումը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 2-ին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 2-ին Մոսկվայում, ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին լրագրողներին հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։ Հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ նա և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կարող են մոտ ժամանակներս հանդիպել Ռուսաստանում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցերը քննարկելու։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին, ՌԴ նախագահն այս հանդիպման նախապատրաստական հարցերը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախ լինելուն։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ. մայիսի 12-ին, զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։

Ինչպես չորեքշաբթի գրում է «Վրեմյա նովոստեյ» ռուսական թերթը, երեք նախագահների գագաթնաժողովը, որոնցից յուրաքանչյուրն իր պաշտոնը ստանձնել է այս տարի, հատուկ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ «հնգօրյա ռուս-վրացական պատերազմը տեղափոխեց այս հակամարտությունը (ղարաբաղյան հակամարտությունը) սառեցված կատեգորիայից դեպի ավելի վտանգավոր կատեգորիա, որը պատրաստ է արագ «հալչել» և նույնիսկ «տաքանալ»։

Ինչպես կարծում է թերթը, Հարավային Կովկասի իրավիճակը կրկին դարձել է պայթունավտանգ և որպես օրինակ բերում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի նախագահի և պաշտպանության նախարարի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։

Անցած շաբաթ Երևանում ելույթ ունենալով մամուլի ասուլիսին՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Հարավային Օսեթիայի օգոստոսյան իրադարձությունները հաստատել են այն աքսիոմը, թե յուրաքանչյուր բարդ հարց անհրաժեշտ է լուծել՝ ելնելով միջազգային սկզբունքներից և միայն բանակցությունների հիման վրա։

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Մեդվեդևն ասել է, որ բանակցությունները «առաջխաղացման մակարդակում են», և երկու կողմերն էլ պատրաստ են դրանց։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք թույլ են տալիս ճանաչել Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման իրավունքը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած երդմմնակալության ելույթում հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ինչպես հայտարարել է Ալիևը, Բաքվում կարծում են, որ բանակցությունները կարող են հանգեցնել արդար կարգավորման։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։