480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով. ՀՀ ԱԳ նախարար
11:28
29 Հոկտեմբերի 2008

Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ճանապարհը քաղաքական-դիվանագիտականն է, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։

«Ոչ մի ռազմական ճանապարհ չի կարող լուծում հանդիսանալ, քանի որ յուրաքանչյուր պատերազմից հետո, յուրաքանչյուր ռազմական լուծումից հետո, այսպես-կոչված լուծումից հետո, դիվանագետներն ամեն դեպքում պետք է բանակցություններ սկսեն, սակայն արդեն ավելի վատ պայմաններում», - ասել է նա։

Նալբանդյանի խոսքերով, Հարավային Օսեթիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ ուժային մոտեցումը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլ հակառակը՝ ստեղծում է բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց լուծումները գտնելն ավելի դժվար է։

«Ադրբեջանը վերջին հինգ տարվա ընթացքում ավելացրել է ռազմական բյուջեն գրեթե 10 անգամ։ Հարավային Օսեթիայի իրադարձությունները սառը ցնցուղ էին ադրբեջանական առաջնորդների համար, և նրանք դադարեցրեցին իրենց ռազմական հռետորությունն ու հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել ուժային ճանապարհով», - ասել է նա։

Միաժամանակ Նալբանդյանն ավելացրել է, որ «եթե չլինեին Հարավային Օսեթիայի իրադարձությունները, ապա Ադրբեջանը, որը գրեթե բացեիբաց պատրաստվում էր պատերազմի, կարող էր փորձել լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ուժային ճանապարհով»։

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ այս կառույցի ձևաչափն արդարացրել է իրեն, «և մենք մտադիր ենք շարունակել բանակցությունները հենց ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և համանախագահների օգնությամբ»։

«Այլ ձևաչափեր մտածելու կարիք չկա, քանի որ, ինչպես ես ասացի, Մինսկի խմբի ձևաչափը գործուն է և արդյունավետ», - ընդգծել է նա։

Նալբանդյանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ուշադիր լինի Վաշինգտոնում արվող հայտարարությունների նկատմամբ, ընդ որում, նրա խոսքերով, խոսվում է հիմնականում այն մասին, որ կա տարածքային ամբողջականության սկզբունք, որն անհրաժեշտ է հարգել։

«Իսկ արվել են նաև հայտարարություններ, մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ դեսպանի և պաշտոնական Վաշինգտոնի այլ ներկայացուցիչների կողմից, այն մասին, որ գոյություն ունի երեք սկզբունք՝ ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։ Սրանք, փաստորեն, երեք սկզբունքներն են, որոնք ընկած են Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմքում։ Եվ նրանք ընկած են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիմքում», - ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը՝ Նալբանդյանը նշել է, որ «Հայաստանը մինչ այժմ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, չնայած նման պահեր եղել են»։

Նալբանդյանըբ նշել է, որ «մենք գտնվում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված լուրջ բանակցությունների փուլում և հուսով ենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն փոխզիջումային լուծման»։

«Գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը։ Եվ մենք կարծում ենք, որ երկկողմ քաղաքական կամքի դեպքում մենք կկարողանանք լուծել խնդիրը»,- ընդգծել է ԱԳՆ նախարարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախ լինելուն։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ. մայիսի 12-ին, զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: