484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի Անդրկովկասում խաղաղություն ապահովելու համար. ՀՀԿ
19:00
28 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի Անդրկովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, ասաց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

«Չնայած թվացյալ հանդարտությանը, տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, և Հայաստանը պետք է փորձի պահպանել խաղաղությունը Անդրկովկասում»,- նշեց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Այդ համատեքստում Զոհրաբյանն ընդգծեց, որ տարածաշրջանային գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների վրա։

«Խոսակցություններն այն մասին, որ ղարաբաղյան հարցի լուծումը նոր, ակտիվ փուլ է մտել, զգուշության են դրդում, քանի որ ռուս-վրացական հակամարտությունից հետո կովկասյան տարածաշրջանում պահպանվում է լարվածությունը»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։

Նա նշեց, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար բոլոր կողմերը պետք է փոխզիջման գնան։ Սակայն, ինչպես ՀՀԿ փոխնախագահը մեջբերեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, «փոխզիջումները հնարավոր են, բայց միայն ոչ Ղարաբաղի անկախության հաշվին»։

Խոսելով ներքին քաղաքական իրավիճակի մասին՝ Զոհրաբյանը բազմանշանակ համարեց հանրահավաքների ժամանակավոր դադարի մասին ընդդիմության որոշումը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Հոկտեմբերի 17-ի հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտնեց երկու-երեք ամսով հանրահավաքները դադարեցնելու ընդդիմության որոշման մասին՝ վստահություն հայտնելով, որ դա կարագացնի Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության պահանջների և ԵԽԽՎ բանաձևերի ենթադրյալ իրականացումը։  

«Ես միանշանակ չեմ վերաբերվում Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքները դադարեցնելու մասին հայտարարությանը։ Հանդարտ մթնոլորտի ստեղծումը, ենթադրաբար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար կարելի է ընկալել որպես արտասահմանյան պատվեր»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ ամերիկամետ, ֆրանսամետ, ռուսամետ քաղաքական հոսանքները տարածաշրջանում փոքր դեր չեն խաղում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։