480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՌԵ-ն պատրաստ չէ ֆինանսավորել Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը
17:50
28 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ն  կարող է մասնակցել Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությանը, բայց պատրաստ չէ ֆինանսավորել նախագիծը ոչ իր ներդրումային ծրագրից, ոչ իր միջոցներից, որոնք ներդնում է Հայկական երկաթուղում կոնցեսիոն համաձայնությամբ։

«Հայաստանն անհրաժեշտ է համարում նոր երկաթուղու կառուցումը Իրանի հետ հաղորդակցվելու համար։ Այդ շինարարությունը կիրականացվի ոչ թե կոնցեսիոն գումարների, «ՌԵ» ԲԲԸ ներդրումների, այլ ուրիշ աղբյուրների հաշվին»,- երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել մենաշնորհի նախագահ Վլադիմիր Յակունինը։

Ըստ նրա, դժվար թե դրանք միայն հայկական կողմի ներդրումները լինեն։ «Ես չեմ բացառում, որ կարող են միջպետական համաձայնագրեր լինել այդ առիթով, Իրանը շահագրգռվածություն է արտահայտում։ Այնպես որ կարծում եմ, դա, ամենայն հավանականությամբ, ֆինանսական կոնսորցիում (միավորում) կլինի»,- ասել է Յակունինը։

Հայաստանը չունի երկաթուղային կապ հարևան Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ հաղորդակցումը գործում է, բայց տարանցիկ կապը հնարավոր է միայն մինչև վրացական սևծովյան նավահանգիստները, իսկ Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ կապ չկա։ Դեպի Իրան երկաթուղին այլընտրանքային երթուղի կտրամադրի Հայաստանին էներգապաշարների և այլ արտադրանքի տեղափոխման համար՝ մասամբ լուծելով երկաթուղային շրջափակման խնդիրը։

«Մեր փորձագիտության, ենթակառուցվածքի շինարարության մեր հմտությունների տեսակետից մենք պատրաստ ենք քննարկել մեր մասնակցության հնարավորությունը, բայց ներդրումները պետք է սահմանվեն այլ աղբյուրներից և ոչ ՌԵ ներդրումային ծրագրից»,- նշել է ընկերության ղեկավարը։

Հարավկովկասյան երկաթուղին «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց ակտիվն է, որը ստեղծվել է հատուկ Հայկական երկաթուղիների ղեկավարման համար։

Հայաստանի երկաթուղիների 1125կմ-ից  805 կմ-ը ՀԵ-ի ենթակայության մեջ է գտնվում։ Ընկերությունը 2001թ.-ից կայուն եկամուտ է բերում։ 2007թ. ՀԵ-ն տեղափոխել է 3 մլն. տոննա բեռ, 2006թ. 2,7 մլն.-ի դիմաց։

2008 թվականի հունվարի 16-ն  ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ» $570 մլն. ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 մլն.-ը մոտակա հինգ տարիների ընթացքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։