483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Անհրաժեշտ է զարգացնել բիզնես-դպրոցի մշակույթը Հայաստանում. ՌՀՀ պրոռեկտոր
16:07
28 Հոկտեմբերի 2008

Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել բիզնես-կրթության մշակույթը МВА (գործարար վարչարարության վարպետ) ծրագրերով, հայտարարեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համալսարանական կրթության գծով պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը։

«Մեզ անհրաժեշտ է պատվաստել Հայաստանին МВА մշակույթը, որովհետև մեզ անհրաժեշտ է հասկանալ, որ МВА-ը հնարավորություն է տալիս արագ և շահավետ անհրաժեշտ կառավարչական հմտություններ ստանալ առանց երկրորդ բարձրագույն կրթության»,- հայտնեց Սանդոյանը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

ՌՀՀ-ն ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից սկսում  է ուսուցում МВА «Ֆինանսներ» ծրագրով, որը կառավարողներ է պատրաստում բիզնեսի և ֆինանսների տարբեր ոլորտներում աշխատելու համար և ուղղված է մրցակցության, բարձր ռիսկի, անկայունության և անորոշության ամենաբարդ իրավիճակներում լուծումներ գտնելու ընդունակ և ազգային, մշակութային ու լեզվական տարբեր միջավայրերում իրենց վստահ զգացող տարբեր ղեկավարների և մասնագետների պատրաստմանը։

Սանդոյանը նշեց, որ դասախոսությունը МВА ծրագրի շրջանակներում կիրականացվի յուրաքանչյուր ունկնդրին անհատական մոտեցման սկզբունքով, և անհրաժեշտության դեպքում պարապմունքները կանցկացվեն երկու զուգահեռ հոսքերով։

Նա ասաց նաև, որ ավարտին է մոտենում ՌՀՀ համագործակցության բանակցությունների վերջին փուլը շվեյցարական Swiss Business School բիզնես-դպրոցի հետ, որը տեղակայված է Ցյուրիխում, շատ բարձր վարկանիշ ունի, և հավատարմագրված է բազմաթիվ եվրոպական երկրներում։

«Նրանց հետ սերտ համագործակցություն կհաստատվի սկզբում փոխհավաստագրերի մակարդակով, իսկ հետագայում՝ համատեղ դիպլոմների սկզբունքով (Joint Degree)»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ ՌՀՀ պրոռեկտորն ավելացրեց, որ ավստրիական կազմակերպության հետ արդեն կապ է հաստատվել բիզնեսի կառավարման ոլորտում, և բիզնեսի մոսկովյան լավագույն  դպրոցների, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությանը կից Ժողովրդական տնտեսության ակադեմիայում բիզնեսի դպրոցի հետ։

«Իհարկե, հիմնական ուշադրությունը դարձվելու է արևմտյան, և, առաջին հերթին, եվրոպական ԳՎՄ-արտադրանքի վրա»,- պարզաբանեց նա։

Սանդոյանը նշեց, որ МВА-ն անհրաժեշտ է գործնականում ֆինանսական գրագիտության ներդրման և բարձրացման համար, այդ թվում՝ մենեջմենտի, սեփական բիզնեսի կառավարման, ինչպես նաև ռիսկերի ճիշտ կառավարման և գնահատման, ավանդների, ֆորս-մաժորային իրավիճակներում վարքի, հարկային կառույցների հետ աշխատանքի գծով։

«Այդ պատճառով МВА ծրագրով դասախոսությունները կիրականացնեն ոչ թե տեսաբաններ, այլ գործնական մասնագետներ Ցյուրիխից, ովքեր գիտական աստիճաններից բացի ունեն նաև գործնական գործունեության մեծ փորձ»,- ընդգծեց նա»

МВА-ն բարձր մակարդակի վերապատրաստմանը համապատասխանող լրացուցիչ հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր է և տալիս է «Գործարար վարչարարության վարպետի» որակավորում։ Այդ որակավորումը տալիս է նոր տիպի պրոֆեսիոնալ գործունեության և ձեռնարկություններում ու կազմակերպություններում բարձր և միջին օղակի կառավարական պաշտոններ զբաղեցնելու իրավունք։ Ծրագրի սկզբնական նշանակությունը ունկնդիրներին գիտելիքներ, հմտություններ ու  իրավասություններ փոխանցելն է, ինչը թույլ է տալիս առաջատարի դիրք զբաղեցնել բիզնեսում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։