482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի Խորհուրդը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ. ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
15:32
28 Հոկտեմբերի 2008

Եվրոպայի Խորհուրդը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, տեղեկացրեց Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեեն երեքշաբթի Երևանում անցկացվող «Եվրոպական հարևանության ծրագիրը 2 տարեկան է. առաջընթաց, մարտահրավերներ և ապագա» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ։

«ԵԽ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, աջակցել և օգնել փորձով, երկրին տրամադրել համապատասխան խորհրդատվություններ», - ասաց նա։

Զեեի խոսքերով, ԵԽ-ում Հայաստանի անդամակցության ութ տարվա ընթացքում իրագործվել են բազմաթիվ բարեփոխումներ, մասնավորապես, վերանայվել է ներպետական օրենսդրությունը, և օրենքները համապատասխանեցվել են ԵԽ-ի չափանիշներին։ Սակայն, ինչպես կարծում է ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, կարևոր է ոչ այնքան օրենսդրության բարեփոխումը, որքան իրավակիրառական պրակտիկան։ Ինչպես ավելացրեց Զեեն, Հայաստանը դեռևս պետք է  անդրադառնա օրենքների կիրառման պրակտիկայի բարեփոխման հարցին։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն իր հերթին նշեց, որ ԵԱՀԿ-ն ևս պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ և օգնություն ցուցաբերել ԵԽ-ի ծրագրերի իրագործման գործում։ Ինչպես նշեց դեսպանը, և ԵԱՀԿ-ն, և ԵՄ-ն, և ԵԽ-ն ունեն նույնանման նպատակներ՝ աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

Կապինոսը տեղեկացրեց, որ 2008 թվականը Հայաստանի համար հեշտ տարի չէր, ինչը կարող էր որոշակի խոչընդոտներ ստեղծել երկրի ժողովրդավարական զարգացման համար, որոնց հաղթահարման գործում պետք է օգնի միջազգային հանրությունը։

«Մեզ անհրաժեշտ է կայուն, ժողովրդավարական Հայաստան, որը չունի խնդիրներ, որը կաջակցի հարևան երկրների և ընդհանուր առմամբ տարածաշրջանի անվտանգությանը», - ավելացրեց Կապինոսը։

2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում, Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստի ընթացքում ընդունվել և ուժի մեջ է մտել «Նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողություների հնգամյա ծրագիրը:

Եվրամիությունը ծրագրում էր տրամադրել Հայաստանին 100 մլն. եվրո՝ առաջնահերթությունների և Հայաստան-ԵՄ համագործակցության միջոցառումերի ծրագրերի իրականացման համար:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: