478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կողմ է խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասին. ՀՀ անվտանգության խորհուրդ
14:26
28 Հոկտեմբերի 2008

Հայաստանը կողմ է խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասին, երեքշաբթի Երևանում ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Եվրոպական հարևանության ծրագիրը 2 տարեկան է. առաջընթաց, մարտահրավերներ և ապագա» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ։

«Մենք կողմ ենք խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասին, որը կարող է լավ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի և եվրոպական այլ կառույցների հետ, իրականացնել հավակնոտ ծրագրեր», - ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը կողմ է տարածաշրջանային համագործակցության խորացմանը և զարգացմանը, քանի որ «եվրոպական հարևանության» քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագիրը առաջարկվել է ինչպես Հայաստանին, այպես էլ Հարավային Կովկասի երկու հարևան երկրներին։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հավաստիացրեց, որ Հայաստանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ծրագիրը հնարավորություն տա հարևան երկրների հետ քննարկել եվրոպական ինտեգրման գործընթացն ու մերձեցնել դիրքորոշումները։

«Արդեն բոլորի համար ակնհայտ է Հայաստանի նախաձեռնող արտաքին քաղաքականությունը՝ և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման, և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ», - ասաց Բաղդասարյանը։

2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստի ընթացքում ընդունվել և ուժի մեջ է մտել «Նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողություների հնգամյա ծրագիրը:

Եվրամիությունը ծրագրում էր տրամադրել Հայաստանին 100 մլն. եվրո՝ առաջնահերթությունների և Հայաստան-ԵՄ համագործակցության միջոցառումերի ծրագրերի իրականացման համար:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: