484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական ծառայողների աշխատավարձը 2009 թ.-ին կավելանա միջինը 6,2 տոկոսով. ֆիանսների փոխնախարար
11:43
28 Հոկտեմբերի 2008

Հայաստանի պետական ծառայողների աշխատավարձը 2009 թ.-ին կավելանա միջինը 6,2 տոկոսով, հայտարարել է ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ելույթ ունենալով 2009 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։

«Հայաստանի 2009 թ. պետբյուջեի նախագծի համաձայն, պետական ծառայողների աշխատավարձի ուղղակի բարձրացում չի նախատեսվում, սակայն սպասվում է նրա բնականոն աճ, մասնավորապես, պայմանավորված ստաժով, կոչումներով, պետական ծառայողների դասով», - ասել է Սաֆարյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի պետական ծառայողների հաշվարկային բազային աշխատավարձը 2009 թ.-ին կմնա անփոփոխ և կպահպանվի 40 հազ. դրամի (մոտ 130 ԱՄՆ դոլար) մակարդակում։

Միաժամանակ հարկային և մաքսային բնագավառներում պետական ծառայողների բազային աշխատավարձը կմնա անփոփոխ և կկազմի 55,8 հազ. դրամ (մոտ 181 ԱՄՆ դոլար), իսկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների աշխատավարձը կմնա անփոփոխ՝ 42 հազ. դրամ (մոտ 137 ԱՄՆ դոլար)։

Նա նշել է, որ 2009 թ.-ին պետական ծառայողներթի թիվը կավելանա 922 մարդով և կկազմի պետական կառավարման ապարատի 17190 աշխատող։

«Պետական ծառայողների թվի աճը պայմանավորված է, մասնավորապես, պետական կառավարման ապարատի կազմ Սոցիալական ապահովագրության հիմնարդամի տեղափոխմամբ (642 պետական ծառայող), Սփյուռքի հարցերի նախարարության ստեղծմամբ (107 պետական ծառայող)», - ասել է Սաֆարյանը։

Միաժամանակ նա նշել է, որ պետական ծառայողների աշխատավարձը կազմում է երկրի ընդհանուր բյուջեի 4 տոկոսը, ինչի կապակցությամբ Հայաստանը այլ երկրների համեմատ այս ցուցանիշով գտնվում է միջին մակարդակից ցածր։

2009 թ. պետբյուջեի նախագծի համաձայն, պետական կառավարման ապարատի ընդհանուր ծախսերը կազմում են 52,194 մլրդ դրամ, որից ավելի քան 50 տոկոսը կամ 33,519 մլրդ դրամը կուղղվի աշխատավարձների վճարմանը։

Հայաստանի 2009թ. պետբյուջեի նախագծի համաձայն, պետբյուջեի եկամուտները կկազմեն 905,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 945,4 մլրդ դրամ՝ 40 մլրդ դրամ դեֆիցիտի դեպքում։

2009 թ. պետբյուջեի նախագծում դրամի հաշվարկային փոխարժեքը կազմում է 302,4 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի համար։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: