478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Օմբուդսմենն ընդունելի է համարում մարտյան անկարգությունների փաստահավաք խմբի ձևաչափը
15:52
27 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընդունելի է համարում մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած դեպքերի նորաստեղծ խմբի ձևաչափը։

«Ինձ համար ընդունելի է ընդդիմության և իշխանությունների համար հավասար պայմաններ ստեղծող այս ձևաչափը, և զեկույցը, որն ընկած կլինի այս խմբի գործունեության հիմքում, շատ կարևոր գործոն է։ Խմբի ձևաչափը թույլ կտա մի քայլ առաջ գնալ այս հարցում»,- հայտարարեց նա երկուշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին։

Օմբուդսմենը համոզված է, որ խմբի ստեղծման կարգը մի շարք վիճելի հարցեր է պարունակում, սակայն եթե համատեղենք դրական և բացասական դրույթները, ապա դրականն ավելի շատ է այս գործընթացին մասնակցելու համար, և «պետք չէ իրավիճակն անհույս համարել, ինչպես ներկայացնում է ընդդիմությունը»։

«Դրականը բավարար չէ վստահ լինելու, բայց բավարար է աշխատանք սկսելու համար։ Ռիսկի գործոն կա, բայց պետք է գիտակցել պատասխանատվության աստիճանը։ Քաղաքական անհանդուրժողականության պայմաններում իդեալական որոշումներ ակնկալել հնարավոր չէ»,- ասաց օմբուդսմենը։

Ընդդիմության ներկայացուցիչները դժգոհ են, որ Խմբի ստեղծման մասին կարգադրությունը պատրաստվում էր առանց ընդդիմության մասնակցության, որ խմբի գործունեությունը գաղտնի է լինելու, ինչպես նաև խմբի անդամներին ետ կանչելու անհնարինությունից։

Հարությունյանը համաձայն չէ ընդդիմության հետ և գտնում է, որ դա առիթ չէ Խմբի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու համար։ Նա խմբի ձևաչափն օբյեկտիվ է համարում, ինչը բարձրացնում է նրա նկատմամբ վստահության ռեսուրսը։ Բացի այդ, Հարությունյանի խոսքերով, թեև գործընթացը գաղտնի է, բայց ունի իր դրական կողմերը Խմբի աշխատանքի առումով, առավել ևս, երբ զեկույցը հրապարակային է լինելու և ապահովելու է հատուկ կարծիքի հնարավորությունը։

Օմբուդսմենը չափազանցված է համարում  նաև հայտարարություններն այն մասին, թե գաղտնիության պայմաններում խմբի անդամների վրա կարող է ճնշում գործադրվել։

«Քաղաքական ուժը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել իդեալական պայմանների դեպքում։ Մենք քաջ գիտակցում ենք, թե որքանով է ժողովրդավարական մեր երկիրը, բայց գիտակցում ենք նաև, որ ժողովրդավարացման գործընթացները դյուրին լինել չեն կարող»,- ասաց նա։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց նաև, որ Խմբի գործունեության հիմքում ընկած փաստաթղթերից մեկը օմբուդսմենի զեկույցն է, և յուրաքանչյուր անդամ կարող է դուրս չգալ հարցերի շրջանակներից, որպեսզի նրան չմեղադրեն այս կամ այն կողմին հակված լինելու մեջ։

«Երկու կետերը՝ խմբի ձևաչափը և զեկույցի դրույթը, այն դրական ասպեկտներն են, որոնք գերակշռում  են բոլոր վիճելի հարցերից։ Խուսափելով պատասխանատվությունից՝ չի կարելի խոսել մարդու իրավունքների և ժողովրդավարացման մասին»,- ասաց նա։

Հարությունյանը վստահ է, որ Խմբում պետք է ներկայացված լինի քաղաքական ողջ հատվածը, թեև խմբի աշխատանքը հնարավոր է նաև իր կազմում երեք հոգու դեպքում։

«Եթե ընդդիմությունը հրաժարվի, իհարկե, ես կշարունակեմ մասնակցել խմբի աշխատանքներին, բայց դա արդեն մտածված ձևաչափը չի լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռևս չի որոշել՝ Խմբում ում կներկայացնի իր անունից, բայց  շուտով կկողմնորոշվի այդ հարցում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: