484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն նպատակաուղղված է ԶԼՄ-ների հետ աշխատանքում պետական հաստատությունների թափանցիկության և մատչելիության բարձրացմանը. Կապինոս
15:15
27 Հոկտեմբերի 2008

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ջանքեր է գործադրում ԶԼՄ-ների հետ աշխատանքում պետական հաստատությունների առավելի թափանցիկության, մատչելիության և ակտիվության ապահովման համար, ասաց գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

 «ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանի պետական ծառայության հետ համատեղ կարևոր նախագիծ է իրականացրել, որը նվիրված է պետական հաստատությունների աշխատակիցներին՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի ուսուցմանը», - ասաց նա երկուշաբթի լրագրողներին՝ «ԶԼՄ-ների և պետական մարմինների մամուլի ծառայությունների միջև համագործակցությունը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով սեմինարի շրջանակներում։

Նա նշեց, որ կազմակերպվել է պետական հաստատությունների մամուլի ծառայությունների 80 աշխատակիցների ուսուցում, ինչպես նաև մշակվել է ուսուցողական մոդուլ, որի մեջ ներառվել են ԶԼՄ-ների ազատությանը նվիրված հարցեր։

«Բացի այդ, մենք փոփոխություններ ենք մտցրել այսպես կոչված պաշտոնական անձնագրերում, որտեղ թվարկվում են մամուլի ծառայությունների աշխատակիցների բոլոր իրավունքներն ու պարտականությունները՝ հենց ազատության տեսանկյան տակ», - ասաց նա։

Միաժամանակ Կապինոսն ավելացրեց, որ մշակվել է նաև սեղանի գիրք մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի խոսքերով, բոլոր այս միջոցառումները կծառայեն մի շարք խնդիրների լուծմանը և, առաջին հերթին, ԶԼՄ-ների հետ աշխատանքի առավել թափանցիկությանն ու ակտիվացմանը։

«Այս ամենը կնպաստի նաև կոռուպցիայի դեմ պայքարում պետական ապարատի արդյունավետ աշխատանքի բարձրացմանը և, ընդհանուր առմամբ, կզարգացնի Հայաստանի պետական ծառայությունը», - եզրափակեց նա։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։