487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորները հարգել են 1999 թ.-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը
12:28
27 Հոկտեմբերի 2008

ՀՀ ԱԺ պատգամավորները, խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, երկուշաբթի ծաղիկներ են դրել 1999 թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հուշաքարին։

Ահաբեկչության իններորդ տարելիցին ՀՀ ԱԺ այգում տեղադրված հուշաքարի մոտ հավաքվել են զոհվածների մտերիմները, հարազատներն ու գործընկերները։ Արարողությանը մասնակցել են ինը տարի առաջ սպանված ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանի կինն ու որդին՝ Ռիմա և Ստեփան Դեմիրճյանները։

1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։ Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։

«Ամեն տարի այս հուշաքարի մոտ հարգանքի տուրք մատուցելով 1999 թ. դաժան հանցագործության զոհերի հիշատակին՝ մենք հերթական անգամ մեր վճռական «ոչ»-ն ենք ասում ահաբեկչությանը, անհանդուրժողականությանն ու թշնամանքին», - ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքերով, թեև ահաբեկչությունից անցել է ինը տարի, սակայն «մեզանից յուրաքանչյուրն իր ողջ կյանքի ընթացքում կրելու է այն ցավը, որն ապրեց ազգը 1999 թ.-ին»։

«Ինը տարի անց այս օրը մենք հերթական անգամ փաստում ենք, որ նման հանցագործությունները չունեն վաղեմիության ժամկետ, և անհրաժեշտ է ամեն ինչ անել նման հանցագործությունները թույլ չտալու համար, այդ պատճառով ամեն անգամ հավաքվելով այս Հուշաքարի մոտ՝ մենք ևս մեկ անգամ պետք է վերահաստատենք, որ մեր ուժը մեր միասնականության մեջ է։ Միայն միասնականությամբ մենք կկարողանանք կառուցել ավելի արժանապատիվ և բարգավաճ պետություն, որի մասին, համոզված եմ, երազել են ահաբեկչության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչները», - ասաց Աբրահամյանը։

Խոսնակը հավաստիացրեց, որ կանի ամեն ինչ, որպեսզի երկրում վերջապես վերահաստատվի համերաշխությունը, հանդուրժողականությունն ու փոխադարձ հարգանքը, քանի որ «դա է արժանապատիվ պետություն կառուցելու ուղին, իսկ հիշատակի տուրք մենք կարող են մատուցել այն ծրագրերը և գաղափարները իրագործելով, որոնք նրանք քարոզում էին»։

«Չեմ կասկածում, որ այն Հայաստանը, որի մասին նրանք երազում էին, մենք կկառուցենք միասին», - ասել է Աբրահամյանը։

Ահաբեկիչների դատը տևեց 2001-2003թթ.։ Մեղադրող կողմը պահանջեց առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ. սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան։

Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման։

Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։