480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կանցկացվի «Expo-Russia» ցուցահանդեսը
11:37
27 Հոկտեմբերի 2008

2008 թ.-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կանցկացվի «Expo-Russia Armenia» ռուսական արդյունաբերական առաջին ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ցուցահանդեսի կազմկոմիտեից, «Expo-Russia»-ն ապրիլի 30-մայիսի 3-ը Ծաղկաձորում կայացած հայ-ռուսական բիզնես-ֆորումի տրամաբանական շարունակությունն է։ Երկու նախագծերի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, մշակութային, քաղաքական և գիտատեխնիկական համագործակցության զարգացումը, երկու երկրների միջև կապերի հաստատումը և ամրապնդումը, ինչպես նաև համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային կապերի զարգացումն է։

«Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Վարտանովը համոզված է, որ Հայաստանում անցկացվող «Expo-Russia» ռուսական արդյունաբերական առաջին ցուցահանդեսը մեծ դեր կխաղա երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման գործում, կդառնա գործարար լավագույն հարթակը։

Ցուցահանդեսը կազմակերպվելու է մի քանի թեմատիկ բաժիններով, այդ թվում՝ մեքենաշինություն, շինարարություն, տրանսպորտ, լեռնարդյունաբերություն, արդյունաբերություն, էներգետիկա,  հեռահաղորդակցություն, բժշկություն և առողջապահություն, գյուղատնտեսություն և պարեն, նորարարութություններ և ներդրումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, քիմիական արդյունաբերություն, կրթություն, ոսկերչական արվեստ։

Բացի թեմատիկ ցուցահանդեսից, «Expo-Russia»-ի հյուրերն ու մասնակիցները կկարողանան մասնակցել ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հոկտեմբերի 31-ին կայանալիք «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցության հեռանկարներ» կոնֆերանսին, ինչպես նաև կլոր սեղաններին և գործարար հանդիպումներին։

«Մենք հուսով ենք, որ այս նախագիծը կլինի շատ արդիական, պահանջված և հաջողված։ Ավելին, մենք համոզված ենք, որ այն կդառնա ամենամյա», - ընդգծե է Դ. Վարտանովը։

«Expo-Russia»-ն տեղի կունենա ՌԴ ԱԳՆ-ի, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի հանրապետությունում ՌԴ դեսպանատան, ՌԴ-ում Հայաստանի հանրապետության դեսպանատան, Հայաստանում Ռոսզարուբեժցենտրի ներկայացուցչության, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության, Խաղաղության հիմնադրամների միջազգային ասոցիացիայի, ՌԴ կրթության և գիտության նախարարությանը կից Կրթության դաշնային գործակալության, Ռուսաստանի մեքենաշինարարների միության, Ռուսական բանկերի ասոցիացիայի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անմիջական աջակցությամբ։

«Expo-Russia» ցուցահանդեսին կմասնակցեն Մոսկվայի շրջանի արդյունաբերության և գիության նախարարությունը, Մոսկվայի շրջանի արտաքին տնտեսական կապերի նախարարությունը, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատը, քաղաքների ադմինիստրացիաներ, մարզերի առևտրաարդյունաբերական պալատներ։

«Expo-Russia Armenia»-ին կմասնակցեն Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Դոնի Ռոստովի, Չելյաբինսկի, Սամարայի, Վորոնեժի, Նովոսիբիրսկի, Նիժնի Նովգորոդի, Աստրախանի ավելի քան 50 ընկերություններ, այդ թվում՝ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետկորպորացիան, «Հզոր ռադիոշինության ռուսական ինստիտուտ» ԲԲԸ-ն, «Մեխանոտրոնիկա» ԳՏԿ-ն, «Ստրոյտեխնիկա» գործարանը, «ՊրոՄետ» ՓԲԸ-ն և «Վյազեմսկիի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ն» և այլ ընկերություններ։

ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը նշում է, որ «Երևանում ռուսական ցուցադրության և «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցության հեռանկարներ» կոնֆերանսի բացումը լավագույնս  արտացոլում է վերջին ժամանակներս ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերություններում տեղի ունեցած դրական գործընթացները, նոր հնարավորություններ է բացում գործարար կապերի խորացման համար»։-0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: