478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ծննդօգնության հավաստագրերի ներդրումը Հայաստանում ապացուցեց իր արդյունավետությունը. Առողջապահության նախարարություն
19:22
24 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ծննդօգնության պետական հավաստագրերի ներդրումը Հայաստանում ապացուցեց իր արդյունավետությունը, գտնում է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը։

«Ծրագրի հաջողությունն ակնհայտ է, հատկապես հանրապետության մարզերում»,- ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսում։ Ըստ նրա, միայն սեպտեմբերին նորածինների թիվը մարզերում նկատելիորեն աճել է նույնիսկ Երևանի համեմատ, «թեև ավելի վաղ մայրաքաղաքի տվյալները միշտ ավելի բարձր են եղել»։

Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով, ընթացիկ տարվա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 11529 մանուկ, որոնցից 6492-ը՝ մարզերում։ Մարզերում ամենից շատ երեխա տվյալ ժամանակահատվածում ծնվել է Շիրակի մարզում՝ 1081, իսկ ամենաքիչ թվով՝ 189 երեխա, Վայոց Ձորում։

«Մենք որոշ մտավախություններ ունեինք, որ մարզերի բնակիչները կնախընտրեն ծննդաբերել մայրաքաղաքում, ինչը ֆինանսական առումով դիսբալանս կառաջացնի, և մարզային ծննդատները դատարկ կլինեն։ Սակայն բոլոր տվյալները խոսում են այն մասին, որ այդ առումով մտահոգվելու կարիք չկա»,- ասաց նա։

Առողջապահության նախարարության տվյալներով, հուլիս-սեպտեմբերին կանանց մոտ մեկ քառորդը ծննդաբերելու համար Երևան ժամանեց, և այդ թիվը համարյա չի փոխվել նախորդ տարիների համեմատ։ Ընդ որում, այդ կանանց մեծ մասը հատուկ ուղեգիր ուներ մայրաքաղաքային հիվանդանոցներ, քանի որ մտնում էր առավել մեծ ռիսկային խմբի մեջ։

«Եվ կանանց շատ քոքր տոկոս պարզապես ուզում է ծննդաբերել Երևանում։ Դա նրանց իրավունքն է, և նրանց ոչ ոք իրավունք չունի խանգարելու»,- ավելացրեց Սարիբեկյանը։

Նրա խոսքերով, չի մեծացել նաև կեսարյան հատումով ծննդաբերությունների թիվը։ «Քանի որ պետական ֆինանսավորումը կեսարյան հատման համար ավելի մեծ է, քան բնական ծննդաբերության համար, ապա մտավախություն կար, որ կեսարյան կարվի առանց ծայրահեղ անհրաժեշտության։ Սակայն վիճակագրությունն այս հարցով հուսադրող է. կեսարյան հատման մասնաբաժինը Երևանում չի գերազանցում 20-21 տոկոսը, մարզերում՝ 15 տոկոսը»,- հայտնեց Սարիբեկյանը։

Նրա խոսքերով, հավաստագրերի ծրագրի իրականացման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում վիճակագրության հավաքին և վերլուծությանը։ Բժշկական կենտրոններում ամեն օր աշխատող մոնիտորինգային խմբի տեղեկությունները և «թեժ գծի» տվյալները պարբերաբար համեմատվում են նախորդ ամիսների տեղեկատվության հետ։

Հուլիսի ընթացքում «թեժ գծով» ստացվել է 138 զանգ, որոնցից 80-ը՝ տեղեկատվական բնույթի, մնացածը՝ բողոքներ և դիտողություններ։ Հոկտեմբերի սկզբից ստացվել է 166 զանգ, որոնցից միայն ութն էին բողոքներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: