481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հասարակության լարվածության պատճառը նրա քաղաքական բևեռացումն է. ԵԱՀԿ
17:30
24 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի, /Նովոստի-Արմենիա/. Հայ հասարակության լարվածության պատճառը նրա քաղաքական և տնտեսական բևեռացումն է, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

«Նման բևեռացումն էլ, իր հերթին, պայմանավորված է սոցիալական և տնտեսական խնդիրների կուտակմամբ»,- ուրբաթ հայտնեց նա լրագրողներին։

Կապինոսն այս իրավիճակն անվանեց համակարգային ճգնաժամի տարրերի դրսևորում և նշեց, որ «այդ հարցը պետք է լուծել»։ Դեսպանի խոսքերով, իրականում այդ իրավիճակը պայմանավորված է ոչ միայն նախագահական ընտրություններով, այլև նրանով, թե ինչպես էր ընթանում քարոզարշավը։

«Թեկնածուները դիմում էին զանգվածներին, իսկ լուրջ սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրների առկայությունը նպաստում էր նրան, որ կոչերը արձագանք չէին գտնում և սոցիալական ակտիվություն էին առաջացնում»,- պարզաբանեց նա։

Հայկական ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, ով առաջադրվեց փետրվարի 19-ի ընտրություններին և տանուլ տվեց, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր կազմակերպում՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։

Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների և բախումների իրավապահ ուժերի հետ, ինչի արդյունքում 10 մարդ զոհվեց, վիրավորվեց ավելի քան 200-ը։

Այս կապակցությամբ Կապինոսը ողջունեց ՀՀ նախագահի որոշումը՝ Երևանում մարտյան անկարգությունների վերաբերյալ փաստահավաք խումբ ստեղծելու մասին։

«Նման մարմնի ստեղծումը նոր խթան կլինի խորհրդարանական հանձնաժողովի համար, նրա գործունեությունն ավելի հաջողված կդառնա»,- ընդգծեց նա։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. հոկտեմբերի 23-ին հարմանագիր ստորագրեց՝ մարտի 1-2-ի դեպքերի փաստահավաք փորձագիտական խումբ ստեղծելու և նրա գործունեությունը կազմակերպելու մասին։

Խումբը բաղկացած կլինի հինգ անդամից. երկուական մարդ գործող քաղաքական կոալիցիայից, մեկական՝ «Ժառանգություն» կուսակցությունից և Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող ուժից։ Խմբի ևս մեկ անդամ առաջարկում  է Մարդու իրավունքների պաշտպանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: