483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՆԱ աճը Հայաստանում 2009 թ.-ին ծրագրվում է ապահովել 9,2 տոկոսի չափով` 2008 թ.-ի 10 տոկոսի համեմատ. նախարար
16:27
24 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՆԱ աճը Հայաստանում 2009 թ.-ի արդյունքներով ծրագրվում է ապահովել 9,2 տոկոսի չափով՝ 2008 թ.-ի 10 տոկոսի համեմատ, ուրբաթ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Ընդ որում, նախարարի խոսքերով, ՀՆԱ դեֆլյատորը 2009 թ.-ի արդյունքներով 4 տոկոսի չափով է ծրագրված։

«2009 թ.-ին ՀՆԱ ծավալը կանխատեսվում է 4,1 տրիլիոն դրամի չափով, ինչը շուրջ 13,7 մլրդ ԱՄՆ դոլար է կազմում, ընդ որում անվանական ՀՆԱ-ն Հայաստանում 2008 թ.-ին կգերազանցի 3,5 տրիլիոն դրամը (շուրջ 12 մլրդ դոլար)»,- ասաց Դավթյանը՝ ելույթ ունենալով «2009 թ. պետբյուջեի մասին» օրինագծի քննարկման  խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։

Նա նշեց, որ 2008 թ.-ին բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն առաջին անգամ կանցնի 4 հազար դոլար՝ խորհրդանշական սահմանը, իսկ 2009 թ.-ին ծրագրվում է այդ ցուցանիշը հասցնել 4,2 հազար դոլարի։  

«Սրանք բավականին լուրջ ցուցանիշներ են և նախատեսվում է մեծ աշխատանք կատարել՝ այդ ծավալների ապահովման համար։ Մյուս կողմից, մեր կարծիքով, դրանք բավականաչափ իրատեսական են՝ անգամ տեղի ունեցող գլոբալ համաշխարհային գործընթացների պայմաններում»,- ասաց Դավթյանը։

Հայաստանի համախմբված պետբյուջեի եկամուտները 2009 թ.-ի  համար կկազմեն 927 մլրդ դրամ, ծախսերը՝ 967 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 40 մլրդ դրամ։  Համախմբված համայնքային բյուջեն ծրագրված է 50 մլրդ դրամի չափով։  

Օրինագծի համաձայն, պետբյուջեի եկամուտները 905,4 մլրդ դրամ կկազմեն, ծախսերը 945,4 դրամ` 40 մլրդ դրամ դեֆիցիտի դեպքում։

Դրամի հաշվարկային փոխարժեքը 2009 թ.-ի պետբյուջեի օրինագծում 1 ԱՄՆ դոլարի դիմաց 302,4 դրամի չափով է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: