480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+35
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հասարակության լարվածության պատճառը նրա քաղաքական բևեռացումն է. ԵԱՀԿ
15:40
24 Հոկտեմբերի 2008

Հայ հասարակության լարվածության պատճառը նրա սոցիալական և քաղաքական բևեռացումն է, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

«Նման բևեռացումը, իր հերթին, կուտակված սոցիալական և տնտեսական խնդիրների կուտակման հետևանք է», - ուրբաթ ասաց նա լրագրողներին։

Կապինոսն այս իրավիճակը անվանեց համակարգային ճգնաժամի տարրերի դրսևորում և նշեց, որ «այս ամենը լուծման կարիք ունի»։ Դեսպանի կարծիքով, իրականում այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն նախագահական ընտրություններով և քարոզարշավի ընթացքով։

Թեկնածուները ապավինել էին զանգվածներին, իսկ սոցիալական, տնտեսական և քաղաքական լուրջ խնդիրների առկայությունը նպաստել է նրան, որ կոչերը չեն գտել արձագանք և առաջացրել են սոցիալական ակտիվություն», - պարզաբանեց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Այս կապակցությամբ Կապինոսը ողջունեց Երևանի մարտյան անկարգությունների հետ կապված փաստահավաք խմբի ստեղծման մասին ՀՀ նախագահի որոշումը։

«Նման մարմնի ստեղծումը ազդակ կհաղորդի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին, և նրա գործունեությունն ավելի հաջող կլինի», - ընդգծեց նա։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել մարտի 1-2 դեպքերի փաստահավաք գործունեություն իրականացնելու համար փորձագետների խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման մասին։

Խումբը բաղկացած կլինի հինգ անդամից: Դրա կազմում ընդգրկված կլինեն երկու մարդ իշխող քաղաքական կոալիցիայից, մեկական՝ «Ժառանգություն» կուսակցությունից և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժից և մեկ անդամ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։