486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ուրբաթ Երևանում նշվում է Միավորված ազգերի կազմակերպության օրը
15:39
24 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Երևանում նշում են Միավորված ազգերի կազմակերպության օրը։

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի շենքի առջև բարձրացվեց Կազմակերպության դրոշը, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը ընթերցեց գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը։

Այնուհետև Վիդալն իր խոսքում նշեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ հիմնելուց հետո կազմակերպության գործակալություններն իրենց մանդատների շրջանակներում ակտիվորեն իրականացնում են երկրում իրենց ծրագրերը՝ հաշվի առնելով տեղական գերակայությունները։

«ՄԱԿ-ն աջակցում է Հայաստանի իշխանություններին ժողովրդական և օրինապահ հասարակության ստեղծման գործում»,- ասաց նա։

Ըստ նրա, ՄԱԿ-ի ընտանիք մտնելով՝ Հայաստանը պարտավորվեց խրախուսել մարդու իրավունքներն ու սեռական հավասարությունը, պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների դեմ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել կրթության համակարգի զարգացմանը, աղքատության հաղթահարմանը։

Նա նշեց, որ ներկայում Հայաստանում գործում է ՄԱԿ-ի 12 գործակալություններ, որոնք աջակցում են հանրապետության կառավարությանը կոռուպցիայի հաղթահարման գործում՝ ուշադրությունը սևեռելով համայնքային զարգացման վրա։

Տոնական միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ Կազմակերպության նորացված կայքի շնորհանդեսը՝ www.un.am։ Կայքը պարունակում է  հետևյալ բաժինները՝ Կենտրոնական գրասենյակ, Փաստեր ՄԱԿ-ի մասին, ՄԱԿ-ի անդամ-երկրների դրոշներ, Միջազգային իրավունք, ՄԱԿ-ը Հայաստանում, ՄԱԿ-ի գործակալություններ, Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի պայմանագրերում, Տեղեկանքներ երկրի մասին, ՄԱԿ-ի մշտական համակարգող։

1945թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Կանոնադրությունը վավերացնող պետությունների թիվը հասավ 29-ի՝ դրանով իսկ ապահովելով անհրաժեշտ մեծամասնությունը, և ՄԱԿ-ի Կանոնադրությունն ուժի մեջ մտավ։ Այդ օրվանից հոկտեմբերի 24-ը ամեն տարի նշվում է որպես Միավորված ազգերի կազմակերպության օր։ 60 տարվա ընթացքում ՄԱԿ-ը նկատելիորեն ընդլայնվեց և այժմ նրա կազմի մեջ է մտնում 191 պետություն։

ՄԱԿ-ի գլխավոր մարմիններն են՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության Խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Միջազգային դատարանը։

ՄԱԿ-ն ունի մի շարք սեփական մասնագիտացված հաստատություններ՝ միջազգային  միջկառավարական կազմակերպություններ տնտեսական, սոցիալական և հումանիտար հարցերով։ ՄԱԿ-ի ընդհանուր համակարգի մեջ են մտնում նաև ինքնավար կազմակերպություններ, այնպիսիք, ինչպիսիք են Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՄԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։