485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ ընտրությունները Հարավային Կովկասում Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության չեն հանգեցնի. քաղաքագետ
19:46
23 Հոկտեմբերի 2008

ԱՄՆ ընտրությունները Հարավային Կովկասում Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության չեն հանգեցնի։ Այս մասին հինգշաբթի կլոր սեղանի ընթացքում ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Ամերիկայի հայկական ասամբլեայի գնահատականներով, ԱՄՆ-ում ապրող հայերի մեծամասնությունը դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի կողմնակիցն են՝ ելնելով հայերի Ցեղասպանությունը ճանաչելու մասին նրա բազմաթիվ խոստումներից։

«Նախագահի երկու թեկնածուներին էլ անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն նրանց նախընտրական խոստումների, այլև նրանց կուսակցությունների դիրքորոշման համատեքստում»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքերով, եթե ընտրություններում հաղթեն դեմոկրատները, ապա, ելնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության առանձնահատկություններից, Ամերիկայի հայկական սփյուռքը որոշումներ ընդունելու գործընթացի վրա ազդելու ավելի մեծ հնարավորություն կունենա, ընդ որում հնարավոր է նաև՝ գործադիր իշխանության մակարդակում։

Հանրապետականների հաղթանակը, ինչպես կարծում է քաղաքագետը, կհանգեցնի ավելի իրական քաղաքականության իրականացման, ինչը ենթադրում է ԱՄՆ մեծ ներգրավվածությունը տարբեր տարածաշրջանների քաղաքական գործընթացներում։  

Ելնելով սրանից, ինչպես նշեց փորձագետը, Հայաստանը հնարավորություն կունենա տարածաշրջանում ԱՄՆ ավելի ակտիվ քաղաքականություն ակնկալել։

«Տվյալ փուլում դժվար է ասել, թե այս երկու գործոններից որն ավելի արդյունավետ կլինի. հայկական լոբբիի միջոցով ազդեցությու՞նը, թե՞ տարածաշրջանում անմիջական մասնակցությունը, սակայն երկու դեպքում էլ պետք չէ Հարավային Կովկասում և հատկապես Ղարաբաղյան հացրում ԱՄՆ քաղաքականության արմատական փոփոխություն ակնկալել»,- ասաց Մինասյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։