484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը մարտյան անկարգությունների փաստահավաք գործունեություն իրականացնելու համար փորձագետների խումբ է ստեղծել
19:25
23 Հոկտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել մարտի 1-2 դեպքերի փաստահավաք գործունեություն իրականացնելու համար փորձագետների խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման մասին, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո հայկական արմատական ընդդիմությունը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների ու բախումների՝ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի արդյունքում վիրավորվեց ավելի քան 200 մարդ, տասը հոգի մահացավ և ավելի քան 100-ը ձերբակալվեց։

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հայտարարման հաջորդ օրը։

Փաստահավաքի համար փորձագետների խումբ ստեղծելու և դրա գործունեությունը կազմակերպելու կարգի համաձայն, խումբը զբաղվելու է Երևանում մարտի 1-2 դեպքերի պատճառների վերհանմանը և դրանց բացահայտմանն ուղղված փաստահավաքով։ 

Խմբի աշխատանքները նպատակ ունեն օժանդակել Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի հունիսի 16-ին ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր առջև դրված խնդիրների իրագործմանը:

«Խմբի գործունեության նպատակն է` բացահայտել և հանձնաժողովին փոխանցել փաստեր, փաստաթղթեր և տեղեկատվություն 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն առաջացնող պատճառների ուսումնասիրության համար, գնահատել իրադարձությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների որոշումների և գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը, բացահայտել այդ իրադարձությունների ընթացքում անձանց մահվան հանգամանքները»,- ասվում է կարգում:

Խումբը բաղկացած կլինի հինգ անդամից: Դրա կազմում ընդգրկված կլինեն երկու մարդ իշխող քաղաքական կոալիցիայից, մեկական՝ «Ժառանգություն» կուսակցությունից և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժից և մեկ անդամ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: 

Խմբի անդամներն առաջադրվում են Հայաստանի հանրապետության նախագահին` սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

Խմբի անդամները համարվում են նշանակված և խումբը համարվում է ձևավորված սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 11-րդ օրը, եթե առաջադրվել է ոչ պակաս, քան խմբի երեք անդամ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։