481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում համընկնում են. Զատուլին
18:56
23 Հոկտեմբերի 2008

Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում ինչ-որ տեղ համընկնում են, ասաց Պետդումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

«Այդուհանդերձ, Ռուսաստանի և Ամերիկայի շահերը համընկնում են հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Մի՞թե մեզ համար կարող է շահավետ լինել Հայաստանի և Թուրքիայի միջև մշտական թշնամանքը կամ երկու երկրների միջև կապի նորմալ ռեժիմի բացակայությունը, այդ իսկ պատճառով ես ոչ մի պայման չեմ դնում»,- ասաց նա հինգշաբթի Երևանի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում։

Ընդ որում, ռուս պատգամավորի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը միայն Ռուսաստանի մտահոգության առարկան չէ։ Ավելին, Զատուլինը նշեց, որ մինչ այժմ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում որպես միջնորդ հանդես էր գալիս ԱՄՆ-ն, որը Թուրքիայի հետ կապված է ՆԱՏՕ-ի ընդհանուր միությամբ։

Այս առնչությամբ փորձագետը նաև նկատեց, որ Ռուսաստանը Հայաստանի և Վրաստանի միջև կապերի կրճատման ևս չի ձգտում՝ հայ-թուրքական կապերի զարգացումը հովանավորելու համար։

«Լավ կլինի, եթե Հայաստանը ավելի քիչ կախյալ լինի ուղղություններից որևէ մեկից։ Խոսքը Վրաստանի հետ առևտրաշրջանառության կրճատման մասին չէ, ամեն ինչ կախված է հայկական կողմի ցանկությունից, հնարավորություններից և ռազմավարական ծրագրերից։ Ես խոսում եմ այն մասին, որ հայ-վրացական հարաբերությունները դադարում են հնչել որպես հարաբերություններ՝ հիմնականում պատճառաբանված որպես այլընտրանքի բացակայություն։ Այլընտրանքի բացակայությունը վատ է ցանկացած պետության համար, քանի որ սահմանափակում է նրա հնարավորությունները»,- ասաց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: