486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթության նախարարությունը պայքար է սկսում դպրոցներում դրամահավաքների դեմ
18:33
23 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հրամանով արագ արձագանքման աշխատանքային խումբ է ստեղծվել, որը հետևելու է դպրոցներում լրացուցիչ դրամահավաքների  գործընթացին, հայտնեց փոխնախարար Բագրատ Եսայանը։

«Խումբը վերահսկելու է տվյալ գործընթացը և արձագանքելու «թեժ գծով» ստացվող բոլոր զանգերին»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եսայանը։

Փոխնախարարը կոչ արեց ծնողներին ակտիվ մասնակցություն ունենալ այդ պայքարին և հետևյալ հեռախոսահամարով տեղեկացնել հատուկ խմբին դպրոցներում անօրինական դրամահավաքների դեպքերի մասին. (10) 52-73-43։

«Որպեսզի խնդիրը հետագա լուծում ստանա, ծնողը պետք է պատրաստակամություն հայտնի նշել դպրոցի հասցեն, ինչպես նաև երեխային լրացուցիչ գումար վճարել ստիպող անձի ով լինելը»,- ընդգծեց Եսայանը։

Նա ավելացրեց, որ իրավիճակի բոլոր մանրամասները պարզաբանելուց հետո մեղավորը կազատվի զբաղեցրած պաշտոնից՝ անկախ այն բանից նա ուսուցիչ է, թե տնօրեն։ «Ես կոչ եմ անում ծնողներին՝ այդ նպատակով դպրոցականների ձեռքը դրամ չտալ, ինչպես նաև ողջ ուսումնական կոլեկտիվին զգուշացնում եմ պատասխանատվության մասին»,- ասաց նա։

Ընդ որում փոխնախարարը հայտնեց, որ դպրոցի մատուցած վճարովի ծառայություններից են դասագրքերի համար կատարած վճարումները։  

Ինչպես կարծում է Եսայանը, դպրոցներում անօրինական դրամահավաքների խնդրի լուծման վրա չի կարող ազդել միայն ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը, թեև 2009 թվականին ուսուցիչների աշխատավարձը, ներառյալ լրացուցիչ վճարումները, կհասցվի մինչև 116 հազար դրամի (376 ԱՄՆ դոլար)՝ 2008 թ.-ի 89 հազարի (288 ԱՄն դոլարի) փոխարեն։  

«Աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ այդ բացասական երևույթի վերացման ուղղությամբ»,- կարծում է Եսայանը։

Եսայանի խոսքերով, վերջին տարիներին պետբյուջեից անհրաժեշտ գումար է հատկացվում բոլոր կոմունալ և այլ խնդիրների լուծման համար։ «Բայց իներցիայով դրամահավաքները դպրոցներում շարունակվում են, դրամ հավաքվում է տարբեր պատրվակներով, այդ թվում՝ մանկավարժների ծննդյան օրերի կամ կավճի գնման համար»,- հավելեց նա։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ընթացիկ տարում պետբյուջեից դպրոցների կոմունալ և այլ կարիքների համար 13,5 մլն դրամ (43,7 հազար ԱՄՆ դոլար) է հատկացվել, իսկ 2009 թ.-ին այդ գումարը կաճի մինչև 18,5 մլն դրամը (շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար)։

«Մենք մտադիր ենք կրթության համակարգից լիովին արմատախիլ անել անօրինական դրամահավաքները, ես հուսով եմ, որ ծնողները ևս կակտիվանան, և կվերականգնվի դպրոցների հանդեպ նախկին վստահությունը»,- ավարտեց Եսայանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։