483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրինագիծը
16:05
23 Հոկտեմբերի 2008

Ազգային ժողովը հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրինագիծը։

Ինչպես խորհրդարանի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, օրինագիծը սահմանում է Զինված ուժերի գործունեության կառուցվածքն ու սկզբունքները, դրանց գործառույթները, ԶՈՒ կառավարման, տեղաբաշխման և կիրառման հետ կապված հարաբերությունները, այլ զորախմբերի առաջադրանքները, պաշտպանության ոլորտում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտավորությունները։

Օհանյանի խոսքերով, օրինագիծը սահմանում է, որ Հայաստանի բոլոր բնակիչները՝  նախագահից մինչև շարքային քաղաքացիները, պաշտպանության ոլորտում պարտավորություններ ունեն։

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը սահմանում է ՀՀ նախագահի լիազորությունների ցանկը պաշտպանության ոլորտում։

Օրինագծի համաձայն, ՀՀ նախագահը , մասնավորապես, համակարգում է պաշտպանության ոլորտում պետական մարմինների գործունեությունը, հաստատում է երկրի ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում ազգային անվտանգության ռազմավարությունը և ռազմական դոկտրինան, հաստատում է ԶՈՒ, Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի կառուցվածքը։

Զինված ուժերի գործառույթների թվում Օհանյանը, մասնավորապես, նշեց ազգային անվտանգության հիմնարար արժեքների պաշտպանությունը, Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կասեցումը, լարված օջախների չեզոքացումը, միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի համաձայն՝ միջազգային հումանիտար, փրկարարական և խաղաղապահ առաքելություններին մասնակցելը։
 
ՀՀ Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը սահմանում է Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի լիազորությունները, պարունակում է շտաբի իրավական կարգավիճակի մասին նորմերը։
 
«Օրինագիծը կարգավորում է քաղաքական հարցերում ԶՈՒ չեզոքության պահպանման հարցը՝ դրանով իսկ լրացնելով ՀՀ Սահմանադրության նորմերը»,- ավելացրեց Օհանյանը։

Օրինագծի համաձայն, ԶՈՒ-ում քաղաքական կուսակցությունների, միավորումների, արհմիությունների ստեղծումը, ինչպես նաև ռազմական զորամասերում, ռազմական կազմակերպություններում, ռազմա-ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչություն վարելը արգելվում է։   

Ինչպես Օհանյանն ասաց լրագրողներին, նոր օրենքի ընդունմամբ միջոցառումների համալիր է ստեղծվում, որը կհստակեցնի Հայաստանի անվտանգության հիմքերը, ԶՈՒ կառուցվածքը և գործունեությունը, պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների և յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունները պաշտպանության ոլորտում։
 
Միևնույն ժամանակ պաշտպանության նախարարության ղեկավարը ժխտեց, որ օրենքի ընդունմամբ Հայաստանում կներդրվի պաշտպանության արևմտյան մոդելը։

«Սա մեր հայկական մոդելն է։ Օրինակ, ԶՈՒ կառուցվածքի հարցում իրականացվում է Զինված Ուժերի ինտեգրված կառավարում, առաջին հերթին՝ գերագույն  հրամատարի կողմից։ Անմիջական ղեկավարումն իրականցնում է պաշտպանության նախարարը։ ՀԱՊԿ երկրների շրջանում արդեն կան պետություններ, որտեղ գործում է նման մոդել, օրինակ Ղազախստանը, իսկ Ռուսաստանը ներդնում է այդ մոդելը»,- պարզաբանեց Օհանյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: