481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը հաստատել է Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ազգային բաղկացուցչի կանոնադրությունը
14:49
23 Հոկտեմբերի 2008

ՀՀ կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ հաստատել է Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը։

Ինչպես կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, հանձնաժողովը ստեղծվել է գույքային, առևտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման նպատակով։

«Հանձնաժողովը ստեղծվել էր Ռուսաստանի սեփականություն հանձնված հայկական ձեռնարկությունների արդյունավետ շահագործման, համագործակցության հետ կապված հարցերի կարգավորման համար, մասնավորապես, վառելիքաէներգետիկ, հումանիտար բնագավառներում», - ասաց նա։

Ինչպես տեղեկացվում է իշխանության գործադիր մարմնի պաշտոնական կայքում տեղադրված կառավարության որոշման տեքստում, կանոնադրությամբ սահմանվում են հանձնաժողովի հայկական կողմի գործառույթները։

Մասնավորապես, հանձնաժողովի գործառույթներն են՝ հայ-ռուսական համագործակցության իրավապայմանագրային բազայի արդիականացումը, երկրների միջև համագործակցության զարգացումը առևտրատնտեսական և ֆինանսական բնագավառներում, գործընկերության խթանումն ու ընդլայնումը վառելիքի և էներգետիկայի, տրանսպորտի և կապի, էկոլոգիայի բնագավառներում։

Կանոնադրությամբ սահմանվում են նաև միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի ձևավորման իրավունքներն ու կարգը։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։