486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ նախագահի՝ Հայաստան այցի արդյունքները լավ գնահատականի են արժանացել ռուսական և հայկական հասարակությունների շրջանում. հայ դիվանագետ
11:49
23 Հոկտեմբերի 2008

Հոկտեմբերի 20-21-ը տեղի ունեցած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նրա բանակցությունները լավ գնահատականի են արժանացել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական հասարակությունների շրջանում, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ Հարավային Դաշնային Օկրուգում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ոչ միայն լուրջ հարցեր քաղաքական և տնտեսական բնագավառներում, այլև ավելի են ամրապնդվել երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները։

Երևանի կենտրոնում Ռուսաստանի հրապարակի բացումը հերթական անգամ ցույց է տալիս, որ աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ ռուս ժողովրդի և ռուսական պետականության նկատմամբ դրսևորվում է նման անկեղծ ժողովրդական սեր», - նշել է հայ դիվանագետը։

Գոմցյանի խոսքերով, ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այցի նկատմամբ մեծ ուշադրություն է առաջացել նաև ռուսական շրջաններում։ Մասնավորապես նա ասել է, որ գտնվելով Կրասնադարում և մասնակցելով գեներալ Տրոշևի թաղման արարողությանն ու հանդիպելով Կրասնոդարի երկրամասի և Կրասնոդարի ղեկավարության հետ՝ նա ոգեշնչում է նկատել այցի արդյունքներից և լսել է Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցության հեռանկարների մասին բազմաթիվ ջերմ մեկնաբանություններ ինչպես միջպետական, այնպես էլ մարզային մակարդակներում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։