480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կվավերացնի դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի վերաբերյալ կոնվենցիան. խոսնակ
11:11
23 Հոկտեմբերի 2008

Հայաստանը մոտ ժամանակներս կվավերացնի դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի վերաբերյալ կոնվենցիան, տեղեկացրել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և թույլ զարգացած երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների և փոքր կղզիների զարգացող պետությունների բարձրագույն ներկայացուցիչ Շեյք Սիդի Դիարայի (Cheick Sidi Diarra)  հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

 «Դեպի ծով ելք չունեցող երկրների 1965 թ. ընդունված տարանցիկ առևտրի մասին կոնվենցիային վերաբերող համապատասխան նախագիծն արդեն շրջանառության մեջ է, և առաջիկայում Հայաստանը ևս կվավերացնի այդ կոնվենցիան», - չորեքշաբթի մեջբերել են Աբրահամյանի խոսքերը ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Աբրահամյանը կարևորել է կոնվենցիայի դրույթները՝ մասնավորապես, որ ծովափ չունեցող պետությունները ծովափից օգտվելու ազատության համար պետք է ելք ունենան դեպի ծով, և այդ նպատակով պետությունները, որոնք գտնվում են ծովի և դեպի ծով ելք ունեցող պետությունների միջև, իրենց տարածքով դեպի ծով ազատ հասանելիություն պիտի ապահովեն:

Կոնվենցիան սահմանում է, որ դեպի ծով ելք չունեցող պետությունները իրավունք ունեն ազատ ելք ունենալ դեպի ծով, բոլոր պետություններին տրամադրվում է դեպի ծով ելք չունեցող պետություններին ազատ և անսահմանափակ տարանցիկության հնարավորություն։ Տարանցիկ բեռներն էլ մաքսային տուրքի չեն ենթարկվում։

Դիարան իր հերթին գոհունակություն է հայտնել այն փաստից, որ Հայաստանը պատրաստվում է վավերացել դեպի ծով ելք չունեցող երկրներին վերաբերող կոնվենցիան:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կարևոր դերակատարություն կունենա 2003 թ.-ին հաստատված Ալմաաթիի գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ:

Այսօրվա դրությամբ Կոնվենցիայի մասնակիցներն են ավելի քան 50 երկիր։ 2006 թ.-ի տվյալներով՝ Եվրամիության երկրներ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխվել է շուրջ 8 մլն տոննա բեռ, որոնցից 75 տոկոսը տեղափոխվել է տարանցիկ ուղով Ռուսաստանից դեպի Շվեյցարիա, Իտալիա, Ֆրանսիա։

Կոնվենցիայի վավերացումն ազատ և անսահմանափակ տարանցիկության իրավունք է տալիս՝ տարածաշրջանային և միջազգային առևտրին մասնակցելու համար։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։