482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բացվել է ռուսական հրատարակությունների գրքերի ցուցահանդեսը
19:54
22 Հոկտեմբերի 2008

Ռուսական հրատարակությունների գրքերի ցուցահանդեսը, որի նպատակը ռուսաց լեզուն, մշակույթը, կրթությունը և գիտությունը մասսայական դարձնելն է, չորեքշաբթի բացվել է Երևանում։

«Հայաստանում ռուսական հրատարակությունների գրքային ցուցահանդեսի անցկացումը կնպաստի Հայաստանում ռուսաց լեզվի ամրապնդմանը և տարբեր գրական ժանրերի զարգացմանը»,- բացման ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը։ 

Նրա խոսքերով, ցուցահանդեսը կնպաստի ռուս-հայկական մշակութային կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

Պավլովը հայտնեց նաև, որ ցուցահանդեսին ներկայացված բոլոր գրքերը, Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցչության գրադարան կհանձնվեն (նախկին Ռոսզառուբեժցենտր)։

Իր հերթին Ռուսաստանի գրողների միության և լրագրողների միջազգային դաշնության անդամ Նատալյա Բլուդիլինան նշեց, որ մշակութային երկխոսությունը կսկսվի գրքի ընթերցանությամբ՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի և հինավուրց մշակույթ ունեցող Հայաստանի միջև կառուցողական մշակութային երկխոսություն կհաստատվի։
 
Ցուցահանդեսին ներկայացված է ուսումնամեթոդական, գիտական, գեղարվեստական, մանկական, տեղեկատվական գրականության ավելի քան 350 նորույթ՝ թողարկվող ռուսական «Ռուսկի յազիկ։ Կուրսի», «Զլատոուստ», «Պռոսվեշչենիե», «Ա էս տե-պռես», «Այրիս-Պռես», «Էկսմո», ինչպես նաև «Մուլտիմեդիա տեխնոլոգիաներ և հեռակառավարվող կրթություն» հրատարակության մուլտիմեդիոն արտադրանքները։ 

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսաստանի  կրթության և գիտության նախարարությունը, ԱՊՀ, արտասահմանում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիարկան համագործակցության հարցերով դաշնային գործակալությունը։

Մինչև հոկտեմբերի 24-ը տևող ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն ընթերցողական համաժողովներ՝ ռուս հեղինակների և հրատարակիչների մասնակցությամբ, սեմինարներ և կլոր սեղաններ՝ ժամանակակից ռուսալեզու գրականության մատչելիության վերաբերյալ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։