485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը դադարեցրել է հանրահավաքների անցկացումը հետագա մարտավարությունը որոշելու համար
19:46
22 Հոկտեմբերի 2008

Հայկական ընդդիմությունը դադարեցրել է հանրահավաքների անցկացումը հետագա մարտավարությունը որոշելու և կազմակերպչական հարցերը լուծելու համար, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։   

«Շարժումը կշարունակի իր համառ պայքարը երկրում սահմանադրական կարգը և ժողովրդավարական ազատությունները վերականգնելու համար, իսկ հանրահավաքների անցկացման դադարեցումը կօգտագործվի պայքարի այլ տեսակների ակտիվացման, կազմակերպչական ռեսուրսների խստացման համար, ինչը թույլ կտա նորից հանրահավաքներ անցկացնել ավելի ամուր հիմքի վրա»,- հայտարարեց Զուրաբյանը։  

Նրա խոսքերով, անցած ուրբաթ հայկական ընդդիմության անցկացրած հանրահավաքը, մարտի 1-ի դեպքերից հետո ամենամասշտաբայինն էր, և այն կարելի է Համահայկական շարժման հաղթանակ համարել։ 

Զուրաբյանը նշեց, որ հանրահավաքն ապացուցեց, որ 8 ամիս անց շարժումը շարունակում է աճել, իսկ ժողովուրդը շարունակում է պայքարել։

«Շարժման հզոր կորիզ է ձևավորվել, որը Կոնգրեսի կանչով ցանկացած պահի պատրաստ է մասնակցել զանգվածային ակցիաների»,- ասաց նա։

Զուրաբյանը նշեց նաև, որ հանրահավաքների անցկացումն ինքնանպատակ չէ։ «Հանրահավաքները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ վստահ ես, որ դրանք արդյունավետ կլինեն։ Մենք տեսանք, որ ժամանակի ընթացքում հանրահավաքների անցկացումը առկա խնդիրները չի լուծում և քաղաքական պայքարի լուրջ միջոց չի հանդիսանում։ Հանրահավաքները հարցեր չեն լուծում, իսկ երբեմն նույնիսկ վնաս են պատճառում»,- ասաց նա։

Նա հայտնեց, որ ընդդիմությունը ժամանակավորապես դադարեցնում է զանգվածային միջոցառումների անցկացումը դրանց զարգացման թեժ պահին, քանի որ ուզում է խանգարել իշխանությունների ծրագրերի իրականացմանը արտաքին քաղաքականության հարցերում։  

«Հայաստանի իշխանությունները  փորձում են օգտագործել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը՝ ներքաշվելով այնպիսի արտաքին քաղաքական խաղերում, որոնց արդյունքում իրենք աջակցություն կստանան ժողովրդավարական աշխարհի կողմից, որը թույլ կտա իրենց փոխհատուցել լեգիտիմության բացակայությունը պետության ներսում և ավելի շատ ճնշում գործադրել ընդդիմության նկատմամբ»,- ասաց նա։  

Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո հայկական արմատական ընդդիմությունը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների ու բախումների՝ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև:

Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հունիսի 20-ից վերսկսեցին իրենց ցույցերը։ Հունիսի 20-ից օգոստոսի 1-ը ընդդիմությունը երեք հանրահավաք է անցկացրել Մատենադարանի մոտ, որոնք արտոնված չէին քաղաքապետարանի կողմից, սակայն ոստիկանությունը ընդդիմության հետ բանակցելուց հետո չխանգարեց դրանց անցկացմանը։ Արմատական ընդդիմության՝ Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված առաջին հանրահավաքը կազմակերպվել է սեպտեմբերի 15-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։