486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը փաստահավաք առաքելությանը մասնակցելու առաջարկ չի ստացել. նախագահ
19:04
22 Հոկտեմբերի 2008

Խորհրդարանական «Ժառանգություն» կուսակցությունը փաստահավաք առաքելությանը մասնակցելու առաջարկ չի ստացել, չորեքշաբթի հայտնեց խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Եթե մենք նման առաջարկ ստանանք, մենք այն կքննարկենք»,- ասաց նա։

Մարտյան դեպքերի փաստահավաք առաքելության ստեղծման գաղափարը, որը չպետք է քաղաքական գնահատականներ տա, մարդու իրավունքների գծով Եվրախորհրդի հանձնակատար Թոմաս Համմարբերգինն է։

Մարտիրոսյանի խոսքերով, «Ժառանգության» մասնակցությունը ապագա առաքելությանը, կախված է փաստահավաք խմբի լիազորություններից։

«Եթե առաքելության լիազորությունները նույնքան սահմանափակ լինեն, որքան ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովինը, ապա մենք ամենայն հավանականությամբ կհրաժարվենք մասնակցությունից»,- նշեց նա։

Մարտյան դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008թ. հունիսի 16-ին ԵԽԽՎ պահանջների շրջանակներում՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի թիվ 1609 բանաձևի համաձայն, սակայն «Ժառանգություն» խմբակցությունը հրաժարվել էր մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո հայկական արմատական ընդդիմությունը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների ու բախումների՝ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի արդյունքում վիրավորվեց ավելի քան 200 մարդ, տասը հոգի մահացավ և ավելի քան 100-ը ձերբակալվեց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։