480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը քննարկեց «Պաշտպանության մասին» օրինագիծը
17:05
22 Հոկտեմբերի 2008

Չորեքշաբթի ՀՀ Ազգային ժողովի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։

Ինչպես խորհրդարանի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, օրինագիծը սահմանում է Հայաuտանի Հանրապետության պաշտպանության հիմքերը, կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կառուցվածքը, կազմակերպման ու գործունեության սկզբունքները, գործառույթները, դրանց ղեկավարման, կառավարման, տեղակայման և օգտագործման հետ կապված հարաբերությունները, այլ զորքերի խնդիրները, ինչպես նաև պաշտպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կազմակերպությունների գործառույթները, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների  իրավունքները և  պարտականությունները։

Օհանյանի խոսքերով, օրենքը նախատեսում է, որ Հայաստանի բոլոր բնակիչները, սկսած նախագահից մինչև շարքային քաղաքացի, պարտականություններ ունեն պաշտպանության ոլորտում։

Հայաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը հաստատում է ՀՀ նախագահի իրավասությունների ցանկը պաշտպանության ոլորտում։

Օրինագծի համաձայն, Հայաստանի նախագահը, մասնավորապես, կարգավորում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության ոլորտում, հաստատում է երկրի ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ ազգային անվտանգության ռազմավարությունը և զինվորական դոկտրինան, հաստատում է ՀՀ Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի կառուցվածքը։

Զինված ուժերի գործառույթների թվում Օհանյանը, մասնավորապես, նշեց ազգային անվտանգության հիմնարար արժեքների պաշտպանությունը, Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման զգուշացումը, լարվածության օջախների չեզոքացումը, մասնակցությունը միջազգային մարդասիրական, փրկարար և խաղաղապահ առաքելություններում՝ միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան։

Հայաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը սահմանում  է Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի հիմնական լիազորությունները, պարունակում է նորմեր շտաբի իրավական կարգավիճակի մասին։ «Օրինագիծը կարգավորում է ԶՈՒ չեզոքության պահպանումը քաղաքական հարցերում՝ դրանով իսկ լրացնելով Հայաստանի Սահմանադրության նորմերը»,- ավելացրեց Օհանյանը։

15-րդ Հոդվածի համաձայն, Զինված ուժերում և այլ զորքերում կուսակցությունների, միավորումների և արհեստակցական միությունների ստեղծումը, ինչպես նաև զորամաuերի, զինվորական կազմակերպությունների, ռազմաուuումնական հաuտատությունների տարածքում կուuակցական քարոզչությունն արգելվում է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: