482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները ծրագրում են ընդլայնել ընդդիմության լիազորությունները
16:41
22 Հոկտեմբերի 2008

ՀՀ ազգային ժողովի պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ քննարկել են «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի փոփոխությունների ու լրացումների փաթեթը, որը խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնում է նախատեսում։  

«Օրինագծի նպատակը խորհրդարանական ընդդիմության դերն ավելի հստակ ամրագրելն է, դրա կառուցողականությունն ու պատասխանատվությունը բարձրացնելը»,- օրինագիծը ներկայացնելով՝ ասաց պետաիրավական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքերով, առաջին հերթին ուղղումների փաթեթով ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությանը սահմանում է տրվում, որն այդպիսին է համարվում, եթե ներկայացված չէ կառավարությունում, և դրա ղեկավարը կամ քարտուղարը նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստի ժամանակ հայտարարում է խմբակցության ընդդիմադիր ուղղվածության մասին։ 

Ինչպես նշեց Հարությունյանը, ուղղումների երկրորդ կարևորագույն տարրը մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ու նախագահների տեղակալների պաշտոնների բաշխման սկզբունքն է։ Նա նշեց, որ ներկայումս պաշտոնների բաշխման դեպքում վճռորոշ դեր ունի խորհրդարանական մեծամասնությունը՝ ընդգծելով, որ ընդդիմության համար ևս պետք է ղեկավար պաշտոններ երաշխավորվեն։   

Բացի այդ, փոփոխությունների նախագծի համաձայն, խորհրդարանական ընդդիմությունը իրավունք է ստանում խորհրդարանի քառօրյա նիստի երկրորդ օրը արտահերթ քննարկման ներկայացնել մեկ հարց, որը ընդդիմադիր խմբակցությունն անհետաձգելի է համարում։ Հարությունյանը հիշեցրեց, որ գործող կանոնակարգի համաձայն արտահերթ կարգով որևէ հարց քննարկելու համար պահանջվում էր պատգամավորների մեկ երրորդի ստորագրությունը։  

Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունը կառավարական ժամի ընթացքում կառավարության անդամներին հարցեր տալու առաջնահերթային իրավունք է ստանում։ Հարությունյանն ասաց, որ Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխություններն ու լրացումները խորհրդարանական ընդդիմության դերի բարձրացում կապահովեն՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով դրա գործունեության համար։

Օրինագծին դեմ են արտահայտվել արդեն «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները։ Ինչպես ասաց խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, կանոնակարգի փոփոխությունը ձևական բնույթ է կրում և չի լուծում ընդդիմության ու կոալիցիայի իրավահավասարության խնդիրը։

Պատգամավորի կարծիքով, ԱԺ կանոնակարգում ուղղումներ մտցնելը չի լուծի բոլոր խնդիրները, դրա համար անհրաժեշտ է «Ընդդիմության մասին» հատուկ օրենք ընդունել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: