478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց «Կրթություն և կարիերա EXPO 2008» իններորդ միջազգային ցուցահանդեսը
15:55
22 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 40 կազմակերպություն մասնակցում է «Կրթություն և կարիերա EXPO 2008» մասնագիտացված ցուցահանդեսին, որը բացվեց չորեքշաբթի Երևանում, Մոսկվայի տանը։

«Ցանկացած պետության հիմքը նրա կրթական համակարգն է։ ԽՍՀՄ ժամանակներից հայկական կրթական համակարգը լավագույնն է համարվել, ես հույս ունեմ, որ այդ ավանդույթները կշարունակվեն»,- ցուցահանդեսի բացմանը հայտարարեց LOGOS Expo Center-ի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը։

Ըստ նրա, ցուցահանդեսին ներկայացված են կրթության համակարգի համարյա բոլոր ոլորտները։ «Այս երեք օրվա ընթացքում պոտենցիալ դիմորդներն իրենց համար կարող են ապագա բուհ ընտրել»,- ավելացրեց նա։

Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի հիմնական բուհերը, ինչպես նաև արտերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը, ներկայացվածների թվում են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Պետական ագրարային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Կրթության միջազգային ակադեմիան, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիան։

ՀՀ կրթության և գիտության միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքերով, ցուցահանդեսը լուծում է նաև կադրերի ապահովման հարցը։ «Ցուցահանդեսը հասարակայնության լայն շրջանակին տեղեկատվություն է ներկայացնում կրթության ոլորտի վերջին բարեփոխումների մասին»,- ասաց նա։ Այդ համատեքստում Աղբալյանը նշեց ավագ դպրոցի ներդրման մասին տեղեկատվություն տրամադրող տաղավարի առկայությունը։

Ցուցահանդեսն անցկացվում է հետևյալ թեմատիկ բաժիններով՝ բարձրագույն կրթություն (ակադեմիաներ, համալասարաններ, ինստիտուտներ), միջին մասնագիտական կրթություն (քոլեջներ, տեխնիկումներ, գիմնազիաներ), կադրերի վերապատրաստում, օտար լեզուներ, ուսուցում արտերկրում, փոխանակման ծրագրեր, աշխատանքի տեղավորում, միջազգային կազմակերպություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ կրթական համակարգում, ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ, գրասենյակային և դպրոցական կահույք։

«Կրթություն և կարիերա EXPO 2008» ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 24-ը, կազմակերպվել է LOGOS EXPO Center ընկերության կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։