484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԱԴԾ ղեկավարը բավարարված է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունից
19:47
21 Հոկտեմբերի 2008

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունից։

«Մենք բավարարված ենք որոշակի գործնական գործունեության տեսակետից, ինչպես նաև մեր երկկողմ փոխգործակցությունից և Համագործակցության երկրների աշխատանքում Հայաստանի հատուկ ծառայությունների մասնակցությունից»,- երեքշաբթի Բորտնիկովը լրագրողներին ասաց Երևանում, որտեղ անցկացվում է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Նրա խոսքերով, հայկական կողմն արդյունավետ է աշխատում, հնարավոր ամեն բան անում է առաջ քաշված խնդիրների լուծման համար, մեծ ըմբռնումով է մոտենում աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությանը։

Բորտնիկովը նաև նշեց, որ այն պայմանները, որոնք ստեղծված են Երևանում խորհրդի նիստի անցկացման համար, խոսում են հատուկ ծառայությունների ղեկավարության՝ այս գործընթացին անմիջական մասնակցություն ունենալու ցանկության մասին։ 

«Առկա սպառնալիքը բոլորի համար իրական է։ Սրանք միայն խոսքեր չեն, սրանք ավազակների որոշակի գործողություններ են, որոնց հետ հաշվի չնստել չի կարելի։ Այդ իսկ պատճառով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը շատ լուրջ ուշադրություն է հատկացնում այդ խնդրին։ Ես այդ աշխատանքն արդյունավետ եմ համարում»,- նշեց Բորտնիկովը։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։