482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի առջև խնդիր է դրված նվազագույնի հասցնել մոլորակային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները. Մեդվեդև
18:49
21 Հոկտեմբերի 2008

Ռուսաստանի առջև այժմ խնդիր է դրված նվազագույնի հասցնել մոլորակային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, երեքշաբթի Երևանում հայտարարեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Այն որոշումները, որոնք ընդունված են հիմա, ես բավարար եմ համարում, բայց դա չի նշանակում, որ այդ որոշումների ցանկը մեկընդմիշտ փակ է։ Ոչ մի նման բան։ Դժբախտաբար, կյանքն իր ճշտումներն է մտցնում, և մենք պետք է պատասխանենք դրանց, եթե պետք լինի նոր կազմակերպչական, կառուցվածքային և ֆինանսական որոշումներով»,-  ասաց ՌԴ նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մեդվեդևի խոսքերով, ակնհայտ է, որ առկա ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը ներկայումս իր ակտիվ փուլում է, ոչ ոքի չի ուրախացնում։

«Սրանք մաքուր կորուստներ են, աճի տեմպերի, ներդրումների կորուստներ, և ընդհանրապես այն չափանիշների, որոնց մենք ձգտում էինք։ Այդ իսկ պատճառով ցանկացած կառավարության խնդիրն է նվազագույն կորուստներով փորձել դուրս գալ այդ տհաճ իրավիճակից»,- ընդգծեց նա։  

Ռուսական պետության ղեկավարը նշեց, որ գուցե 15 տարի առաջ նման ճգնաժամը չանդրադառնար Ռուսաստանի վրա, սակայն հիմա իրադրությունն այլ է, Ռուսաստանը բաց տնտեսություն ունեցող երկիր է և ստիպված է արձագանքել այն բոլոր մարտահրավերներին, որոնց հետ բախվում է ուրիշ երկրների օրինակով։

«Այսպիսին է բաց տնտեսությունը, այն ունի իր առավելություններն ու դժվարությունները։ Այդ տնտեսությունը զարգանում է իր ցիկլային օրենքներով, և, ի վերջո, մենք դա ևս պետք է հաշվի առնենք»,- պարզաբանեց նա։

Մեդվեդևի խոսքերով, «պարզ է, որ մենք վարձահատույց ենք լինում մի շարք պետությունների թույլ տված շատ կոպիտ սխալների համար, և առաջին հերթին ԱՄՆ-ի՝ հաշվի առնելով այն, որ ամերիկյան ֆինանսական շուկայի տեսակարար կշիռն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա շատ զգալի է»։

«Բայց սա իրականությունն է, որի հետ մենք բախվել ենք և ստիպված ենք որոշում ընդունել՝ ելնելով այն իրավիճակից, որն առկա է այսօրվա դրությամբ»,- ընդգծեց նա։ 

Անդրադառնալով վերջերս Ռուսաստանում ստեղծված արժեթղթերի շուկայի խորհրդին՝ ՌԴ նախագահը նշեց, որ այն պետք է զբաղվի մակրոկարգավորման հետ կապված մի շարք հարցերի լուծմամբ՝ հետևելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակին և անհրաժեշտ նորմեր ու կանոններ ընդունել, որոնք «թույլ կտան նվազագույնս թեթևացնել կամ գոնե նորմալ հունի մեջ գցել իրավիճակը»։   

«Խորհրդի կազմը գործունակ է, և ես հույս ունեմ, որ այն պայմաններում, երբ մենք բախվել ենք մի շարք դժվարությունների հետ, այդ թվում, արժեթղթերի շուկայում, այդ մարմինը կկարողանա բարենպաստ ազդեցություն գործել նաև ճգնաժամային երևույթների վրա»,- ասաց Մեդվեդևը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: