480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԱՐՄԵՆԱԼ գործարանում «ՌՈՒՍԱԼԸ» գործարկեց գերբարակ փայլաթիթեղի արտադրությունը
16:22
21 Հոկտեմբերի 2008

ՄԸ-ն՝ աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրողը, գործարկեց 9 մկմ հաստությամբ բարակ փայլաթիթեղի արտադրություն Հայաստանի ԱՐՄԵՆԱԼ գործարանում, հայտնեցին ՌՈՒՍԱԼ-ի մամուլի ծառայությունից։

Գործարնում ներդրումների ծավալը և արտադրության զարգացումը 2007-2008թթ. կազմել է մոտ 6 միլիոն ԱՄՆ դոլար և հիմնականում ուղղված է եղել աշխարհի շուկայում առավել պահանջարկ ունեցող փոքր հաստությունների փայլաթիթեղի արտադրության յուրացմանը։

«ԱՐՄԵՆԱԼի արտադրության ընդհանուր ծավալում բարակ փայլաթիթեղի մասնաբաժինը սարքավորումների՝ ամբողջ հզորությանն անցնելուց հետո կկազմի ավելի քան 70 տոկոս։ Արտադրանքը նախատեսված է պատվիրատուների համար ԱՄՆ-ից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից»,- ասվում է  երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն, բարակ փայլաթիթեղի արտադրության ծավալների ընդլայնումն ընկերության ռազմավարական խնդիրներից մեկն էր և հնարավոր դարձավ ԱՐՄԵՆԱԼ-ի համալիր արդիականացման ծրագրի շնորհիվ։ Բարակ փայլաթիթեղն օգտագործվում է կենցաղային նպատակներով և այլ նյութերի հետ համադրությամբ  լայնորեն օգտագործվում է սննդի արդյունաբերությունում։

ԱՐՄԵՆԱԼի արտադրության որակը հաստատված է Ռոսստանդարտի և գերմանական ISEGA ֆիրմայի հավաստագրերով՝ սննդամթերքի, դեղորայքի փաթեթավորման պահանջներին համապատասխան։ Ներկայումս ձեռնարկությունում յուրացվում է 9 մկմ հաստությամբ փայլաթիթեղի արտադրություն։

«ԱՐՄԵՆԱԼԸ» ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողն է Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Գործարանը ստեղծվել է 2000թ. մայիսին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի բազայի վրա: 2003թ. հունվարից «ԱՐՄԵՆԱԼ»-ի բաժնետոմսերի 100% փաթեթը պատկանում է ռուսական «ՌՈՒՍԱԼ» ընկերությանը»։

ՌՈՒՍԱԼ ՄԸ-ն ալյումինի ճյուղի համաշխարհային առաջատարն է, որի արտադրանքն արտահանվում է աշխարհի 70 երկրներ։ Նրան բաժին է հասնում ալյումինի աշխարհի շուկայի մոտ 12 տոկոսը և կավահողի 15 տոկոսը, ընկերությունը գործում  է աշխարհի 19 երկրներում հինգ մայրցամաքներում։

Ընկերությունը ստեղծվել է 2007թ. մարտին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: