478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով. Սերժ Սարգսյան
14:47
21 Հոկտեմբերի 2008

Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա և բանակցությունների ճանապարհով, երեքշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ղարաբաղը ինձ համար բնորոշվում է «քնքուշ» բառով։ Խնդիրն առկա է, և մենք պետք է այն լուծենք», - հայտարարեց Սարգսյանն՝ ավելացնելով, որ ղարաբաղյան խնդիրը քննարկվել է այսօր Մեդվեդևի հետ իր ունեցած բանակցությունների ընթացքում։

«Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա», - ասաց ՀՀ նախագահը՝ ավելացնելով, որ այդ փաստաթղթին կարելի է ծանոթանալ Ինտերնետում, քանի որ «այն գրանցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ կոնկրետ կազմակերպության դեպոզիտարիայում»։

Միաժամանակ ՀՀ նախագահն ավելացրեց, որ «որևէ գաղտնի բան այնտեղ չկա»։ Դա հիմք է, որը թույլ է տալիս ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մի քանի այլ՝ մեզ համար սկզբունքային պահեր», - ընդգծեց Սարգսյանը։

Մեդվեդևն իր հերթին, համաձայնելով Սարգսյանի հետ, ասաց, որ Կովկասում տեղի ունեցած օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ցանկացած բարդ հարց պետք է լուծվի՝ ելնելով միջազգային սկզբունքներից և բանակցությունների հիման վրա։

«Դրական արդյունքներ բերող որևէ այլ բան գոյություն չունի. սա տարածաշրջանի օգոստոսյան ճգնաժամի գլխավոր դասերից է», - ասաց Մեդվեդևը։

Նրա խոսքերով, «այսօրվա դրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մակարդակը բարդ բան է»։ «Հուսով եմ, որ մենք գտնվում ենք առաջխաղացման փուլում, ամեն դեպքում, երկու կողմերն էլ պատրաստ են լուծումներ փնտրել», - ընդգծեց ռուս նախագահը։

Նա նշեց, որ այս հարցը բավականին մանրամասն քննարկվել է այսօր իր հայ գործընկերոջ հետ։ «Ես չեմ մեկնաբանի նրբությունները հենց այն պատճառով, որ դրանք բանակցային նրբություններն և դրանում է նրանց արժեքը», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ ամենամոտ ժամանակներս տեղի կունենա երեք նախագահների հանդիպումը՝ այդ թեմայի քննարկումը շարունակելու համար։ «Հուսով եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում», - ասաց Մեդվեդևը։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկօրյա այցով ժամանել է Երևան նախօրեին երեկոյան։ Սա ՌԴ նախագահի պաշտոնում նրա առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Օրակարգում ներառված են համագործակցությունը առևտրատնտեսական բնագավառում և միջազգային օրակարգի հրատապ հարցեր, այդ թվում նաև՝ Անդրկովկասի իրավիճակը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: